РИА Новости-ն գրում է, որ բոլոր ռուս դեսանտայինները, որոնք գերեվարվել էին Ուկրաինայում, գիշերը հետ են վարդարձվել ՌԴ: Այս մասին լրատվական գործակալությանն հայտնել է Ռազմադեսանտային զորքերի հրամանատարի օգնական գեներալ Ալեքսեյ Ռագոզինը:
"Բանակացություններն անցան բավական բարդ իրավիճակում: Սակայն առողջ բանականությունն ու ողջամտությունը այնուամենայնիվ հաղթանակեց և ամեն ինչ լավ ավարտ ունեցավ: Մեր բոլոր տղաները հիմա մեզ հետ են` Ռուսաստանում: Ուզում եմ ընդգծել, որ մենք մերոնց չենք լքում”,- ընդգծել է Ռագոզինը: