«Ֆրանս Պրես» գործակալությունը գրում է, որ ԵՄ-ն Ռուսաստանին վերջնագիր ներկայացրել տալով մեկ շաբաթ ժամկետ, սպառնալով, որ եթե Ուկրաինայում Մոսկվայի միջամտությունը շարունակվի Կրեմլի դեմ կրկնակի պատժամիջոցներ են կիրառվելու:
Օգոստոսի 31-ին, Եվրախորհրդի ներկա նախագահ Հերման Վոն Ռոմպոյն ասել է, որ Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարներ, միության գործադիր կառւյցին պարտադրել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում անհապաղ գործնական քայլեր ձեռնարկել:
Այնուամենայնիվ, Եվրամիության ղեկավարներն ըստ երևույթին Ռուսաստանի տնտեսական վրեժխնդրական քայլերի վախից, Մոսկվայի դեմ առավել խիստ և հապճեպ պատժամիջոցներ չեն կիրառել:
Ռուսաստանը Եվրամիության երրորդ մեծ առևտրական գործընկերը՝ միության նավթն ու գազն ապահովող երկրներից մեկն է համարվում: