ԵՄ-ի ղեկավարներ Բրյուսելում գումարվախ գագաթնաժողովի ավարտին հրապարակված հաղորդագրությամբ տեղեկացրեցին Ռուսաստանի դեմ շտապ նոր պատժամիջոցներ վավերացնելու ուղղությամբ իրենց պատրաստակամությունը:
Ըստ Բրյուսելից «Ռոյտերզ»-ի հաղորդման, ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներ շաբաթ օրը ԵՄ-ի գործադիր բազուկ՝ Եվրոհանձնաժողովին և դիվանագիտական բաժինին կոչ արեցին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ առավել պատժամիջոցներ գործադրելու համար:
Ռուսաստանի դեմ առավել պատժամիջոցներ գործադրելու ուղղությամբ ԵՄ-ի պատրաստաամության հայտարարումը կատարվեց մեկ օր նրանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատեց ԵՄ-ի քաղաքականությունները և ասաց, թե ԵՄ-ն արտաքին քաղաքականության բնագավառում անկախ քայլեր չի վերցնում: