Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսքը ԵԽ-ի ապագա նախագահ, իսկ Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մուգրինին ԵՄ-ի արտաքին քաղաքականության ապագա պատասխանատու ընտրվեցին:
Ըստ Բրյուսելից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԵԽ-ի գործող նախագահ Հերման Ֆոն Ռոմպոյը շաբաթ օրը Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկմանը նվիրված ԵՄ-ի գագաթնաժողովն սկսվելուց պահեր անց հայտարարեց Դոնալդ Թուսքի և Ֆեդերիկա Մուգրինիի համապատասխանաբար ԵԽ-ի նախագահ և ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու ընտրվելու մասին լուրը:
Դոնալդ Թուսքի ԵԽ-ի նախագահի պաշտոնում Ֆոն Ռոմպոյին կփոխարինի հառաջիկա դեկտեմբերին:
ԵԽ-ի նախագահությունը ռազմավարական նշանակությամբ կարևոր պաշտոն է, որը պարտականություն ունի համադրել ԵՄ-ի անդամ երկրների նախագահների և վարչապետների քայլերը:
Ըստ այս հաղորդման Իտալիայի դեմոկրատական կուսակցությունից այդ երկրի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մուգրինին ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուի պաշտոնում կփոխարինի Քաթրին Էշթոնին: