Վրաստանի փոխվարչապետ և Էներգետիկայի նախարարն ասել է.« Վրաստանը որևէ պատերազմի չի մասնակցելու»: Կիրակի օգոստոսի 31-ին, «Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով Ուկրաինայի վերջին զարգացումներին, Կախա Կալաձեն հավելել է.« Ըստ իս, միջազգային հանրությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով պիտի ծառայեցնի իր ողջ ներուժը: Որևէ պատերազմի չմասնակցելով, Վրաստանը նույնպես կփորձի տարածաշրջանում խաղաղություն հաստատել»: Կալաձեյի արտահայտությունները կատարվում են այն պայմաններում երբ դեռ շարունակվում է Ուկրաինայի արևելյան հատվածի ճգնաժամային իրավիճակը: Մյուս կողմից, Թրենդ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ուկարինայում Վրաստանի դեսպանատունը մի հաղորդագրությամբ անդրադառնալով Ուկրայինայի արևելքում տիրող ճգնաժամային իրավիճակին, վրացիներին կոչ է արել հեռանալ այդ շրջաններից :