ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության վերջին գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Մ Գորբաչովը զգուշացրել է Եվրոպայում պատերազմի բռնկման ու արյունահեղության կապակցությամբ: Ըստ Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդման, ԽՍՀՄ-ի վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովն ակնարկելով Ուկրաինայի հարցով Եվրոպայի ու Ռուսաստանի միջև ծագած լարվածություններին, արևմտյան երկրներին ազդարարեց, որ Ուկրաինայի ճգնաժամը ռազմական փուլը չհանգեցնեն: Ռուս 83-ամյա քաղաքական գործիչն ասել է, որ եթե ռազմական առճակատում տեղի ունենա Եվրոպան արյան ծովի ականատես կլինի: Գորբաչովն իր արտահայտությունների մի այլ բաժնում քննադատել է այն հարցը, որ Ուկրաինայի արռելքում բախումներ սկսվելուց երկար ժամանակ անց դեռ որևէ միջոց չի մտածվել տարածքից խաղաղ բնակչությանը հեռացնելու համար: Նա ի դեպ, Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ չափազանց ազդեցիկ համարեց ՄԱԿ-ի և ԵՄ-ի դերակատարությունը: