Կիրակի օրը, անդրադառնալով Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու հարցում Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդի դերակատարությանը, Սիրիայի արտգործնախարարության մի աշխատակից նշել է, որ Օլանդը իր երկրի դեմ ուղղված քարոզչությամբ, սիրիացիների սպանության գլխավոր մասնակիցն է : Նշելով, որ որոշ ժամանակ առաջ, Օլանդը խոստովանել էր, թե Ֆրանսիան սպառազինում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, սիրիացի պաշտոնյան ասել է. <Անկասկած, այդ խմբավորումների նկատմամբ տարածաշրջանային ու միջազգային հովանավորությունների արդյունքում, Սիրիայի ճգնաժամը երկարաձգվում է և այդ խմբավորումներին առիթ է ընձեռվում ներթափանցել տարածաշրջանի այլ երկրներ>: Նա Սիրիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել` ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցել տարածաշրջանային ու միջազգային կողմերի հետ: Անցյալ հինգշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը, մերժել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Սիրիայի կառավարության հետ համագործակցությունը: