Ինչպես գրում է NEWS.am-ը, թուրքական Takvim պարբերականում հրապարակում է հայտնվել, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է 2016-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դարձնել Թուրքիայի արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, եւ այդ հարցով արդեն համոզել է Ռուսաստանին եւ Չինաստանին: Նշվում է, որ Բարաք Օբամայի այս նախաձեռնության հետ համաձայն չեն ԱՄՆ պահպանողականները՝ ովքեր պայքարում են, որ նման բան տեղի չունենա: Թուրք լրագրողը պնդել է, որ եթե Օբաման առաջադրի Գյուլի թեկնածությունը, նա անկասկած ընտրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ինչը շրջադարձային կլինի, քանի որ առաջին անգամ մուսուլմանը կդառնա ՄԱԿ-ի քարտուղար: