«Նուսրայի ճակատ» ապստամբական խմբավորումը ՄԱԿ-ի 40 խաղաղապահի ազատ արձակումից օրեր անց Կունեյտրա շրջանում՝ Գոլանի բարձունքներում, վերսկսել է մարտերն՝ ընդդեմ Սիրիայի կառավարական զորքերի:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ ապստամբները գյուղ են ներխուժել անցյալ շաբաթ՝ գրավելով Իսրայելի կողմից շրջափակված Գոլանի հետ սահմանային անցակետը:
Ֆիջի կղզուց առևանգված խաղաղապահների գտնվելու վայրը դեռևս անհայտ է, սակայն որոշ տվյալներով՝ նրանց գերեվարել է «Նուսրայի ճակատ» խմբավորումը:
Ինչպես հաղորդվում է՝ խաղաղապահների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Իսլամիստները նրանց համար դեռևս փրկագին չեն պահանջել: