Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության նոր փուլի ռազմավարական պլանները կորոշվեն նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջին, փոխանցում է ria.ru-ն։
Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան սպասվում է սեպտեմբերի 2-3-ը։ Այստեղ նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ալիևի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների տարբեր ոլորտներ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում 2 պետությունների համար։
Էրդողանը՝ որպես Թուրքիայի նորընտիր նախագահ, առաջին արտասահմանյան այցը կատարել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որտեղից էլ կուղևորվի Ադրբեջան։