Avia News-ը գրում է, որ Ալժիրական ծագմամբ ֆրանսիացուն փարիզյան օդանավակայանում American Airlines-ի աշխատակիցները իջեցրել են ինքնաթիռից օծանելիքի տհաճ հոտի պատճառով: Վայրէջքի ժամանակ նրան այդ մասին տեղեկացրել են ինքնաթիռի ուղերկցորդուհիները` ասելով, որ այլ ուղևորներից բողոքներ են հնչել: Ողեկցորդուհիները նաև խորհուրդ են տվել ուղևորին ցնցուղ ընդունել: Իր հերթին ուղևորը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել ավիաընկերության կողմից խտրական վերաբերմունքի պատճառով: