Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր աշխատանքի մեջ էր: Ի պատասխան հարցի, թե աշխատանքից ազատվելու դիմում գրե՞լ է, մարզպետն ասաց. «Ոչ, ես հիմա աշխատանքի մեջ եմ, հարմար չի խոսել»։
Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու օրվանից լուրեր էին շրջում, որ Ղազարյանը հրաժեշտ է տալու պաշտոնին: Եվ ահա, մի քանի օր առաջ նա Վայոց Ձորի մարզպետին հանձնարարել է «դիմում գրել». երբ վերջինս զարմանք է հայտնել, նրան պարզապես հիշեցրել են 2012-ի փոխհրաձգությունը խնամի Ծառուկյանի հետ: