Politico –ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը քվեարկել է իր լիազորությունները չարաշահելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դատի տալու քննարկում անցկացնելու օգտին:
«Օրենքները՝ առաջարկությունների ցուցակ չեն, որոնցից նախագահը կարող է ընտրություն կատարել»,-հայտարարել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Պիտ Սեսիին:
Աղբյուրի խոսքով, Օբաման իր քաղաքականությունը իրականացնում է հրամանագրերի օգնությամբ: Այսպես, երբ նախագահը չի ստացել կոնգրեսի հավանությունը նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցում, նա որոշում է կայացրել ինքնուրույն: