РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն ու Դնեպրոպետրովսկի նահանգապետ, օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին շուտով պատասխանատվություն կկրեն Ուկրաինայում գործած իրենց հանցագործությունների համար:
Ավելի վաղ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել պատերազմի արգելված միջոցների և մեթոդների կիրառման համար: Այդ գործում մեղադրվում են Ավակովն ու Կոլոմոյսկին: