Իսլանդիայում Բարդարբունգա հրաբուխը շարունակում է մոլեգնել և շիկացած լավա ժայթքել, հայտնում է Mashable կայքը:
Վերջին ժայթքումը կիրակի օրն է գրանցվել: Twitter-ի մի շարք օգտատերեր լուսանկարել են և ներբեռնել դրանք իրենց էջերում:
Հրաբուխը մի փոքր անհանգստության տեղիք է տալիս՝ թունավոր գազի արտանետման պատճառով: Գիտնականներն ու մասնագետները, ովքեր աշխատում են հրաբխի անմիջապես մոտակայքում, կրում են դիմակներ՝ թունավորումից խուսափելու համար:
Ավելի քան 500 երկրաշարժեր են գրանցվել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, որոնք տարբեր ուժգնության են եղել, ամենաուժեղը՝ 5.2 մագնիտուդ: