ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելել է Ազգային ժողով և հանդիպել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ նախարար Նալբանդյանը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։