Alcatel-Lucent և Ucom ընկերությունները 100 Գբիթ/վ արագությամբ օպտիկական տրանսպորտային ցանց են տեղակայում Հայաստանում՝ օպտիկական ենթակառուցվածքների արդիականացման շրջանակներում:
Alcatel-Lucent-ը օգնում է Ucom հայաստանյան մատակարարին արդիականացնելու համացանցի ենթակառուցվածքները՝ տեղադրելով 1830 Photonic Service Switch (PSS) օպտիկական կոմուտատորը (փոխարկիչ)՝ որպես 100G WDM/Optical Transport Network լուծման հիմնական տարր:
Նոր օպտիկական IP-ցանցի շնորհիվ Ucom ընկերությունը կկարողանա Հայաստանի տարածքում առաջին անգամ ապահովել տվյալների փոխանցման 100 Գբիթ/վ արագությունը: Նոր ցանցը կկարողանա հաղթահարել աճող ծանրաբեռնվածությունը և կնպաստի արագացմանն ու նոր լայնաշերտ ծառայությունների առավել մատչելի դառնալուն, որոնք անհրաժեշտ են անհատական և կորպորատիվ բաժանորդներին՝ նոր սարքավորումների և հավելվածների կիրառման համար: