Հայաստանի հավաքականը կրեց հերթական ցավալի պարտությունը
SportՔիչ առաջ ավարտվեց Եվրո 2016-ի որակավորման փուլի I խմբի Ալբանիա-Հայաստան հանդիպումը:
Առաջին խաղակեսը շատ լավ սկսվեց մեզ համար: Հանդիպման հենց 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ անցումից հետո մերոնց հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Սակայն դրանից հետո հայ ֆուտբոլիստների,մեղմ ասած,անատամ խաղը,թե կիսապաշտպանությունում,թե պաշտպանությունում,վստահություն չէր ներշնչում: Արդյունքում, երկրորդ խաղակեսի միջնամասում, Հովհաննես Համբարձումյանի ստացած կարմիր քարտը ճակատագրական դարձավ մեր հավաքականի համար: Դրանից հետո Ռոման Բերեզովսկին մի քանի րոպեի ընթացքում ստիպված եղավ 2 անգամ գնդակը դուրս հանել սեփական դարպասից: Հանդիպան վերջնամասում հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ուներ Ռուսլան Կորյանը, ով իր նորամուտն էր նշում հավաքականի կազմում և նոր էր դուրս եկել փոխարինման. սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին:
Արդյունքում ունենք այն,ինչ ունենք: Մենք պարտվեցինք ճակատամարտում, սակայն հուսանք,որ պատերազմը գոնե կհաղթենք, չնայած նրան, որ Հայաստանի հավաքականը շարունակում է 1 միավորով եզրափակել I խմբի մրցաշարային աղյուսակը:
Աշոտ Մնացականյան