Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


Կառավարությունը հետ չի կանգնի իր որոշումից՝ չի իջեցնի սակագինը. դա հեղինակության խնդիր է

Հարցազրույց

Orer.am-ը շարունակում է լուսաբանել Ազատության հրապարակում հավաքված  էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող պահանջատեր քաղաքացիների քայլերը եւ դրանց հետ կապված հնարավոր զարգացումները:

Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, Ազատության հրապարակում պայքարի դուրս եկած քաղաքացիները որեւէ էական ազդեցություն չեն կարող ունենալ խնդրի լուծման վրա, քանզի ՀՀ կառավարությունը հետ չի կանգնի իր որոշումից. «Հանրահավաքների ճնշման ներազդեցությունը թուլացել է: Առաջ այդ մեթոդը նորություն էր, եւ իշխանությունները բավական սարսափում էին հանրահավաքներից: Հիմա լավագույն դեպքում մարդկանց կկանչեն կառավարություն՝ բանակցությունների՝ հանրահավաքի մասնակիցների պահանջները ճշտելու համար:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին, ապա կարծում եմ, որ դա անհնար բան է. կառավարությունը հետ չի կանգնի իր որոշումից եւ չի իջեցնի հոսանքի գինը: Դա այս պարագայում նաեւ հեղինակության խնդիր է: Մարդիկ կաղմկեն-կաղմկեն, կգնան տուն» :

Համեմատական անցկացնելով Նաիրիտցիների կողմից անցկացվող հանրահավաքների հետ՝ սոցիոլոգը նշեց. ««Նաիրիտ»  գործարանի աշխատողների պահանջը մի փոքր այլ է եւ ավելի լուրջ է, որովհետեւ դա միանվագ ակցիա է մի կոլեկտիվի կողմից, որը մշտապես կարող է հավաքվել եւ հանդես գալ պահանջով: Համեմատական անցկացնելով՝ կարող եմ ասել, որ հոսանքի գնի փոփոխության հետ հույսեր կապելն ապարդյուն է, անգամ կարող եմ ասել, որ դա մանկամտություն է»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ քաղաքական ուժերը այս խնդրի շրջանակներում հայտնվել են լուսանցքում եւ արդյոք սա հարմար առիթ չէ ժողովրդի աչքին թոզ փչելու եւ ամենակարողը ձեւանալու համար, Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «Քաղաքական ուժերը համապատասխան առիթ են ման գալիս, որ ցույց տան, թե իբր իրենք ժողովրդի շահերի պաշտպանն են: Նրանք չունեն միջոց, որի մասին կարող են խոսել եւ հարց լուծել: Եթե նրանք ունենային կոնստրուկտիվ միջոցներ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ, ապա մեծ ոգեւորությամբ կբարձրաձայնեին այդ մասին: Քաղաքական ուժերն այս պահի դրությամբ կարող են ասել, որ վիճակը վատ է, սակայն իրականում ինչ պետք է անել, դառնում է անհասկանալի»:

Սոսե Չանդոյան

Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք Չալաբյան