Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


Մենք ներկայացրեցինք Երեւանի ու Մոսկվայի դժգոհությունը ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին. քաղաքագետ

Հարցազրույց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայում, ինչ խոսք, սթափության կոչ էր ՀԱՊԿ անդամ պետություններին, որոնք վերջին շրջանում որդեգրել են «ձկան քաղաքականություն»: Ս. Սարգսյանի խոսքի սրության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքի մասին Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

«Նախ՝ պետք է նշեմ, որ նախագահի ելույթը շատ լավն էր, սակայն, չգիտես ինչու, շատ ուշացած: Նախագահն այս ելույթը պետք է շատ վաղուց ունենար, ոչ թե նոյեմբերի 24-ի ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո: Բայց, դե ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Պետք է ասեմ նաեւ, որ ՀՀ նախագահն իր ելույթով բացահայտեց, թե ՀԱՊԿ կոչված կառույցի մեջ ինչ գործընթացներ են տեղի ունենում: Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, որովհետեւ այն բացարձակ չի կատարում իր ֆունկցիաները, նրա չգործելու փաստը եւս մեկ անգամ ապացուցվեց ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո, երբ Հայաստանի բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ելույթից հետո Ղազախստանի պաշտպանության նախարարը իր ելույթով փորձեց հերքել Խաչատուրովին: Նկատենք, որ այդ տեղեկատվությունը մեծ մասամբ տարածում էին ադրբեջանական կայքերը՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարությանը»,- ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը նկատեց, որ ՀԱՊԿ-ն երբեք էլ իր բարձունքի վրա չի գտնվել, քանի որ երբ Ադրբեջանը խախտում էր հայ-ադրբեջանական սահմանը եւ ռմբակոծում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերը, ՀԱՊԿ-ն կրկին լռում էր: «Այս անգամ արդեն նախագահը բացեիբաց ե՛ւ Լուկաշենկոյին, ե՛ւ Նազարբաեւին, ե՛ւ տաջիկ գործընկերոջը հասկացրեց, որ այսպես շարունակվել չի կարող, որովհետեւ, եթե մենք մտնում ենք ընդհանուր անվտանգության կազմակերպության մեջ, ապա պետք է հարգենք մեկս մյուսին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով. «Իհարկե, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է եւ, ինչպես միշտ, գլխիվայր շուռ տված տեղեկատվություն տրվել, նրանք չեն հերքում, բայց, միեւնույն ժամանակ, ասում են, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը: Սակայն պետք է նկատել, որ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել ոչ թե Արցախի ու Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող զարգացումների ու զինադադարի ռեժիմի խախտման, այլ զուտ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինադադարի խախտման մասով: Սրանք բացարձակ տարբեր բաներ են եւ գործընթացի մեջ խորացած մասնագետները շատ լավ հասկանում են, թե ՀՀ նախագահն ինչ է ցանկացել ասել: Ադրբեջանի փորձերը՝ հերքել կամ կամ պաշտպանվել, բացարձակ հիմք չունեն:

Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հիստերիկ ու գռեհիկ պատասխանը Սերժ Սարգսյանին արդեն իսկ ցույց է տալիս դրա թույլ հիմքերը: Ես հույս ունեմ, որ ՀՀ նախագահի ելույթի հետեւանքները դրական կլինեն, չնայած պետք է նշեմ, որ իմ կարծիքով, այդ ելույթը համաձայնեցված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետեւ դրանում բավական մեծ տեղ էր հատկացված Ռուսաստանին: Կարող ենք ասել, որ ՀԱՊԿ-ում մենք հանդես եկանք ռուս-հայկական տանդեմով: Փաստորեն, մենք ներկայացրեցինք Երեւանի ու Մոսկվայի դժգոհությունը ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին, որոնք երկակի քաղաքականություն են վարում, որոնք պարունակում են բավական մեծ վտանգներ պաշտոնական Մոսկվայի ու պաշտոնական Երեւանի համար»,- ասաց Գ. Համբարյանը:

Սոսե Չանդոյան

Կրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա Կոստանյան