Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


Հայրս մեզ երես չի տալիս. միլիարդատեր Սամվել Կարապետյանի դստեր հարցազրույցը. Photo

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

«Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը` ընտանիքի, կինոյի և  շինարարության մասին», «ForbesWoman» ամսագրի  շապիկին Տաթեւիկ Կարապետյանն է, ում հետ ծավալուն հարցազրույց է ունեցել ամսագիրը:

textim__3897872_ts1456408500

«Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչ Տաթեւիկ Կարապետյանը միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրն է:  Forbes-ի ցուցակում 26-րդն է, կարողությունը գնահատվում է  $4 մլրդ: Նա մանկուց գիտեր, որ աշխատելու է հորը պատկանող «Տաշիր» ընկերությունում:  «Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը հեշտությամբ կարող է զրուցել շինարարության մասին: Ինչպե՞ս են նրան պատրաստել ընտանեկան բիզնեսին»,-այսպիսի վերնագիր է ընտրել «ForbesWoman»-ը:

Հայրս միշտ շեշտում էր, որ բիզնեսը մեր համար է ստեղծում: Եվ ինչո՞ւ ես պետք է ամեն ինչ թողնեի եւ այլ մարդու համար աշխատեի:

Լավ հիշում եմ այն ժամանակները, երբ մենք շատ համեստ կյանքով էինք ապրում: Ես սովորում էի Կալուգայի հասարակ մի դպրոցում: Ամեն տարի ինձ ու եղբորս ուղարկում էին Հայաստան՝ ամառը տատիկի ու պապիկի մոտ գյուղում անցկացնելու: Սակայն ես միշտ գիտակցում էի, որ մեր ունեցվածքն ավելի մեծ է, քան իմ տարեկիցների ընտանիքներինը: Մենք դա երբեւէ չենք թաքցրել, ոչ էլ պարծենում էինք դրանով: Ծնողներս միշտ սովորեցնում էին մեզ բոլորին հավասարի պես վերաբերվել:

textim__9879273_ts1456408498

Մեզ երբեք ոչ մի հարցում չեն սահմանափակել՝ սկսած խաղալիքներից փոքր ժամանակ, մինչեւ ավելի գլոբալ բաներն այսօր: Եթե ուզում ես մի բան, ստացիր, բայց սկզբում պետք է հստակ բացատրես` ինչի համար է քեզ դա պետք: Ծնողներս կարծում են, որ եթե մեզ զրկեն ինչ-որ բաներից, մենք դա ավելի շատ ենք ուզելու: Ցանկացած արգելք ազատում է պատասխանատվությունից, իսկ նրանց համար կարեւոր էր, որպեսզի մենք միշտ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն ունենանք: Կարծում եմ` նման վերաբերմունքով նրանք սովորեցրել են մեզ չկենտրոնանալ նյութական հարցերի վրա եւ ավելի գիտակից վերաբերվել դրամին:

Դպրոցին զուգահեռ ես սովորել եմ Լոնդոնի լեզուների դպրոցում եւ Շվեյցարիայի «Le Rosey» ինստիտուտում: Այնուհետ ընդունվել եմ ՌԴ կառավարությանը կից գործող Ֆինանսական համալսարան: Բուհի ընտրությունն իմ անձնական որոշումն էր:

Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը: Համալսարանի 4-րդ կուրսում ես եկա ընկերություն: Հայրս ինձ կցեց առաջին փոխնախագահին, ով դարձավ իմ ղեկավարը: Ինձ ավելի մանրամասն ծանոթացրին ընկերության գործունեության բոլոր ոլորտներին, եւ ես բիզնեսի վարման բավական լուրջ փորձառություն անցա ոչ թե գրքերով, այլ իրական կյանքում:

Իսկ հետո հայրս ասաց՝ ընտրիր: Եվ ես ընտրեցի կինոթատրոնների ցանցը: Այդ մեկ ճյուղի հիման վրա կարելի է պատկերացում կազմել, թե ընդհանուր առմամբ ինչպես է գործում ողջ խումբը, քանի որ կինոթատրոնները ենթադրում են եւ գործառնական բիզնես, եւ ֆինանսներ, եւ շինարարություն, եւ «food&beverage»: Հայրս դրական արձագանքեց որոշմանս:

«Սինեմա սթար» ցանցը հիմնադրվել է 2005-ին: Ես եկա ղեկավարության 2012-ին: Առաջին բանը, որ պետք է անեի՝ ռեբրենդինգն էր: Մենք գերժամանակակից առեւտրի կենտրոններ էին կառուցում, իսկ կինոթատրոնները չէին համապատասխանում այդ մակարդակին: Հայրս շատ լավ հասկանում էր դա եւ աջակցեց ինձ: Ռեբրենդինգը բավական բարդ գործընթաց է ցանկացած ընկերության համար, եւ առաջին հերթին այն կապված է ժամանակին համընթաց քայլելու անհրաժեշտության հետ:

textim__3255279_ts1456408499

 

Ես ֆիլմերը դիտում եմ բոլորի հետ: Իսկ եթե դահլիճը լցված չէ, ապա իմ մոտ հարցեր են առաջանում: Կարծում եմ, իմ աշխատակիցներն այնքան էլ չեն սիրում, երբ ես կինո եմ գնում, քանի որ ամեն անգամ նրանց մատնացույց եմ անում բոլոր թերությունները` օդափոխությունն է աղմկում, շրիշակն է պոկվել: Արդեն չեմ կարողանում կինո գնալ որպես հասարակ հանդիսատես: Նույնիսկ ճանապարհորդությունների ժամանակ կինոթատրոնները մասնագիտական տեսակետից եմ գնահատում՝ ինչ սարքավորում է դրված, ինչպիսի էկրաններ են եւ այլն:

Ես ազատ տիրապետում եմ անգլերենին, հիմա նաեւ ֆրանսերեն եմ սովորում: Բացի այդ ամեն երկու-երեք ամիսը մեկ մենք մի որեւէ տեղ գնում ենք ամբողջ ընտանիքով, իսկ հիմա էլ մեզ եւս մեկ մեծ ճանապարհորդ է ավելացել՝ իմ որդին:

Կյանքում ստիպված ես լինում առաջնահերթություններ ընտրել: Ես աշխատում եմ խելամիտ հավասարակշռություն պահել: Որդուս ծնվելուց երեք ամիս անց վերադարձա աշխատանքի: Մի կողմից մայրս է ինձ օգնում, մյուս կողմից՝ թիմս: Ճիշտ որոշումներից մեկն է առանցքային պաշտոններում մասնագետներ նշանակել: Իմ հիմնական նպատակն է, որ ամեն ինչ լինի հնարավորինս բաց ու թափանցիկ: Հեռախոսիս հավելվածներում ես ունեմ առանձին 40-հոգանոց խմբեր յուրաքանչյուր օբյեկտի համար, եւ բոլոր հարցերն առցանց են լուծվում: Ես ստիպված չեմ, օրինակ, այցելել օբյեկտ, որպեսզի տեսնեմ ներկված պատը եւ ասեմ` հավանեցի, թե ոչ: Շինարարները կարող են պարզապես ինձ ուղարկել նկարը կամ տեսագրությունը: Եթե ես հասկանում եմ, որ բանվորների հետ կապ չունեմ, ապա նրանց հեռախոսներ եմ տրամադրում: Սկզբում նրանք, իհարկե, զարմանում էին, բայց հիմա արդեն սովորել են:

Երբ ամուսինս ինձ տեսավ առաջին անգամ` ասաց, որ ես հաստատ իր կինն եմ դառնալու: Ծիծաղեցի բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, նա կատակ չէր անում, եւ մենք արդեն 6 տարի է` ինչ ամուսնացած ենք:

Սկզբնական շրջանում հայրս ծանր էր արձագանքում, ինչպես եւ ցանկացած հայր, չէ՞ որ նրա միակ եւ սիրելի դուստրն էի: Սակայն դա, երեւի, ինչ-որ նախնական արձագանք էր, որը բավական շուտ անցավ: Երբ հասկանում ես, որ մարդը յուրային է, որ ձեր կյանքի սկզբունքներն ու դիրքորոշումները լիովին համընկնում են, դրան գումարած այդ մարդն անիրական հմայք ունի, ապա որեւէ տարաձայնություններ կամ այլ ընկալում, քան որ մենք մեկ ընտանիք ենք, լինել չի կարող:

textim__4452367_ts1456408498

Տանը մենք շատ ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքը: Այն մեր համար հոբբի է՝ մենք մեր գործի երկրպագուներն ենք (Տաթեւիկի ամուսինը նույնպես աշխատում է «Տաշիր» խմբում –հեղ.): Մենք հազվադեպ ենք հանդիպում օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով ընտանեկան մինի-ժողովները օգնում են արագ կարգավորել աշխատանքային հարցերը:

Մայրս նույնպես բիզնես-լեդի է: 17 տարի առաջ նա բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա հորս նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում:

Հայրս մեզ երես չի տալիս, նա զուսպ է գնահատականների հարցում: Եթե արտահայտվում է, ապա ավելի շուտ դժգոհություն է հայտնում: Նրա գոհ լինելու-չլինելու մասին ես սովորաբար իմանում եմ ձեր ամսագրից:

Հայրս երբեք վերջնական խիստ «ոչ» չի ասում: Նա ասում է`«Համամիտ չե՞ս: Գնա, փորձիր»: Դու գնում ես, սխալվում ես, հետո գալիս ես ու ասում`«Այո, դու ճիշտ էիր»: Բայց եթե հանկարծ ստացվում է, ապա նա հսկայական հպարտություն է ապրում:

_3738859_ts14564084991456410335_5720015_ts1456410350

Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար Ղազարյան