Երևան, 02.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան


Երբ կապիկները երկրից վերանան, կգամ. Վարդան Զադոյանը՝ երկրից հեռանալու և նոր գործունեության մասին

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

«Նոր հայեր» ՈՒՀԱ-ի թիմը ժամանակին այնպես էր գրավել մեծ ու փոքրին, որ հանգիստ կարելի էր ասել՝ նրանց ճանաչում ու սիրում են բոլորը՝ առանց բացառության: Երկու տասնամյակ հետո էլ տղաներն իրենց նուրբ հումորով շարունակում են մնալ արդիական ու առաջատար: Aysor.am-ը զրուցել է Վարդան Զադոյանի հետ, ում ծանոթ ենք նաև «Top 10 of  rabis» նախագծից: Այսօր նա արդեն համալրել է «Քոմեդի Քլաբ»-ի հայ «բնակիչների» շարքերը… Ի դեպ, ինչպես խոստովանեց մեր զրուցակիցը, զանգն անակնկալ էր:

-Վարդան հիմա ի՞նչ զբաղվածություն ունեք Հայաստանում, ի՞նչ նորություններ եք պատրաստում:

-Ոչ մի զբաղվածություն չունեմ ու ոչ մի նորություն չեմ պատրաստում, ուղղակի ապրում եմ:

-Զարմացնում եք, ինչո՞վ է պայմանավորված:

-Ուղղակի որոշել եմ արվեստը թողնել ու ավելի շատ ընտանիքիս նվիրվել:

-Խոսքը ժամանակավո՞ր դադարի մասին է:

-Ոչ, Հայաստանում արվեստով զբաղվել այլևս չեմ ուզում…

-Հիասթափություն եմ նկատում Ձեր ձայնի մեջ:

-Հիասթափություն չեմ ապրել, ուղղակի անհետաքրքիր է դարձել:

-Գուցե որոշել եք գործունեությունը շարունակել Հայաստանից դո՞ւրս՝ Ձեր շատ ընկերների և գործընկերների պես:

-Այդպես էլ անում եմ… Նախ, ես այստեղ չեմ ապրում, Մոսկվայում եմ ապրում ու աշխատում, իմ հիմնական ժամանակն այնտեղ է անցնում: Հավանաբար, առաջիկայում վերջնական կգնամ երկրից:

-Ձեր ընտանիքը և՞ս այստեղ չէ:

-Ընտանիքս դեռ Երևանում է, բայց հույս ունեմ, որ կկարողանամ այստեղից տանել:

-Փաստորեն, ընտանիքի այստեղ լինելու առկայությամբ է պայմանավորված ներկայում Ձեր՝ Հայաստանում գտնվելը:

-Այո: Հիմա հաճախ եմ գալիս Երևան, որպեսզի իրենցից շատ հեռու չլինեմ: Դժվար է 6 ամիս գտնվել Մոսկվայում, երկու ամիս ընտանիքի հետ լինել:

-Իսկ ինչո՞ւ նրանց շուտ չեք տանում:

-Նպատակիս վերջնակետը Ռուսաստանը չի, չեմ ուզում ընտանիքիս Ռուսաստան տանել: Ցանկանում եմ տեղափոխվել եվրոպական որևէ երկիր կամ գոնե Միացյալ Նահանգներ, որտեղ 6 տարի ապրել եմ և հաջողացրել շփվել ու աշխատել ամերիկացիների հետ: Բայց, դե Նահանգներ մեկնելու համար էլ ես դեռ «գրին քարտ» չունեմ:

-Շատերը կարծում են, որ «Նոր հայերի» տղաների առջև փակ դռներ չկան:

-Ես համոզված եմ, որ «Նոր հայեր» ասելով՝ շատերը նկատի ունեն Գարիկ Մարտիրոսյանին և Արթուր Ջանիբեկյանին, մնացածին հազիվ են հիշում (ժպտում է): Որպեսզի համոզվեք նրանում, որ մեզանից յուրաքանչյուրը «սուպեր հերոս» չէ, ուղղակի զրուցեք յուրաքանչյուրիս հետ: Ինչ վերաբերում է բաց ու փակ դռներին, ես գտնում եմ, որ այդ «ամեն ինչ կարելիի» գործոնը չպետք է լինի: Եթե կան արտոնյալներ, դռները բացվում են անօրինական ճանապարհներով, ապա պետք է երկիրը վերցնել ու փոխել:

-Ուզում եք ասել, որ չե՞ք շրջանցում կարգ ու կանոնը:

-Այսպիսի դեպք պատմեմ. գնացել էի վարորդական իրավունք ստանալու, հերթ էր: Ես ամենավերջում կանգնած էի, աշխատակիցներից մեկը ճանաչեց, եկավ, թևիցս բռնած առաջ տարավ, թե՝ ինչո՞ւ ես այդտեղ կանգնել, մենք քեզ ճանաչեցինք: Ես միանգամից դարձա ամենաոչնչալի, ամենաչնչին մարդն այդ 10-15 հոգու առջև: Դա ահավոր բան է, այստեղից է սկսվում ոչ կառուցողական երկրի զարգացումը: Ես դրան դեմ եմ, ինձ դուր չի գալիս: Դեմ եմ յուրաքանչյուր օրենքի խախտմանը… Հա, բայց ասեմ, որ ես վերադարձա իմ տեղը՝ հերթի վերջը ու այդ մարդուն խնդրեցի այլևս նման բան չանել… Ընկերս Շվեյցարիայում է ապրում, վերջերս պատմեց, որ հերթի մեջ իրենից հետո մի մարդ է կանգնած եղել, ով խնդրել է մեկ հոգով առաջ գալ, քանի որ շտապում էր… Այդ մարդն իրենց քաղաքապետն էր: Այդպիսի երկրների ժողովուրդներն ավելի ինքնավստահ են, գիտեն, որ օրենքը բոլորինն է ու իրենք էլ պաշտպանված են: Բայց դա պետք է կենսակերպ լինի, ոչ թե՝ PR միջոց: Մեր երկրում ծնունդից մինչև մահ շրջանցվում են օրենքները: Դեռ մնացել ենք ծանոթի միջոցով ուզածին հասնելու մակարդակին: Ձևամոլ ազգ են. եթե հարուստ տղայի կին է կամ հարուստ մարդու հարս, ապա պետք է պարտադիր առանձին պալատում ծննդաբերի, թե չէ ո՞նց կլինի, որ իր կողքը պառկած լինեն սովորական հղի կանայք:

-Դե, դա հնարավորությունների խնդիր է:

-Ոչինչ չունեմ ասելու, մարդը հնարավորություն ունի՝ անում է, բայց պետք չէ այդ մասին հայտարարել ու դարձնել հանրային քննարկման առարկա: Մի ծայրահեղություն էլ կա, մենք դեռ կախված ենք «VIP» և «Exclusive» ծառայություններից օգտվելուց… Ես շատ-շատ երկրներում եմ եղել և հավատացնում եմ` այդ բառի իմաստը մեր գործարարներն ու պաշտոնյաները չեն հասկացել: VIP-ն աշխարհում անհրաժեշտություն է, շտապող մարդկանց օգտակար լինելու հնարավորություն, իսկ մեզ մոտ՝ ճոխություն:

- Խոսում էինք «Նոր հայերի» մասին. որքան նկատել եմ, անկախ հաջողության աստիճանից՝ Ձեր ընկերությունը պահպանվում է:

-Այո, դա միակ բանն է, որը պահպանվել ու պահպանվում է մինչ այսօր: Ուրախ ու շնորհակալ եմ, որ այդպես է: Պահպանել 19-20 հոգանոց ընկերությունը՝ շատ դժվար է: Բայց մենք փորձում ենք միմյանց բռնել, ձեռք մեկնել, որպեսզի չխորտակվենք:

-Տա Աստված, որ մեր տղաները, որոնցով միշտ հպարտացել ու հպարտանում ենք, այդպես համախմբված մի օր մեր երկրում, մեր կողքին ապրեն ու ստեղծագոծեն:

-Եթե հնարավորություն ունենամ, մեծ հաճույքով ուժերս կներդնեմ: Ես շատ եմ սիրում Հայաստանն ու բարկանում եմ, երբ ասում են՝ երկիրը երկիր չի: Չի կարելի անշարժ, քարից հաստատությանը մեղադրել: Երկիրը մեղավոր չի այն ամենում, ինչ իր հետ անում են: Երբ դրսում եմ, կարոտում եմ Հայաստանի ամեն մի անկյունը: Իհարկե, ինձ համար ամենամեծ բանն այն կլիներ, որ ապրեի, աշխատեի, մտածեի ու ստեղծագործեի այստեղ: Բայց հիմա ավելի շատ մտածում եմ ինչպես անել, որ ուղեղիս մեջ բացասական ինֆորմացիա չմտնի: Հենց այդ պատճառով էլ ինձ շրջապատել եմ իմ ընտանիքով և շատ մտերիմ ընկերներով:

-Մոսկվայո՞ւմ էլ եք Ձեր բնագավառից հեռացել:

-Չէ, «Քոմեդի քլաբ»-ի կազմում եմ ընդգրկված: Երկար ժամանակ տղաներն ինձ հրավիրում էին, բայց «патриот»-ի պես հրաժարվում էի՝ ասելով, որ Հայաստանում հնարավոր է ինչ-որ բան ստեղծել: Փորձեցի «Քոմեդի քլաբ»-ի նման հաստատություն ստեղծել, այդ ուղղությունը բռնել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Պատճառն այն էր, որ չէի կարողանում գտնել համապատասխան մակարդակի տղաներ, երեխաներ, ու մեր ժողովուրդը չէր գնա «անմակարդակ» հումոր լսելու:  Բայց քանի որ չստացվեց մեզ մոտ հումորի մակարդակը բարձրացնել, ընդունեցի տղաների առաջարկն ու միացա իրենց՝ որպես սցենարիստ: Ամսի 27-ից Մոսկվայում եմ, անցել եմ աշխատանքի…

-Վարդան, ամեն դեպքում փորձենք ավելի ազատ զրուցել. Ի՞նչը կամ ո՞վ է այս աստիճան հիասթափեցրել այն մարդուն, ում կարիքը հայկական հեռուստատեսությունում, շոու-բիզնեսում, մշակութային կյանքում, երգարվեստում զգացվում է:

-Իշխանությունը:

-Փաստորեն, ետ կվերադառնաք միայն իշխանափոխությունի՞ց հետո:

-Այո, երբ նորմալ իշխանություն կլինի, որը կմտածի ժողովրդի մասին,  երբ կարմիր գծերը կվերանան փողոցից, երբ չենք ունենա այնպիսի պատգամավորներ, ովքեր դուրս են գալիս ու հայտարարում՝ այն, որ մեր ազգն արդեն գնում է Ռուսաստան՝ խոպան, գալիս, դա արդեն մեծ բան է… Կարճ ասած, երբ կապիկնրը երկրից վերանան, կգամ: Իմ հանդիսատեսը կյանքում կապիկ չի եղել:

-Իսկ մեր մտավորականներն ինչո՞ւ են լռում ու հնդուրժում Ձեր մատնանշած անարդարությունը:

-Որովհետև կարող են ծեծել իրենց: Չէ՞ որ այս երկրում հիմա ամեն ինչ ծեծով է որոշվում: Անգամ երբ լրագրողը հարցազրույց է վերցնում այդ կապիկներից որևէ մեկից, լրագրողին հրավիրում է առանձնասենյակ, որ մի հատ ծեծի… Բոլորն էլ գիտեն, թե ինչի մասին եմ խոսում: Մտավորականին էլ հրավիրում են առանձին սենյակ՝ երկու բառ զրուցելու համար: Գիտե՞ք, թե հիմա ինչպես են ընտրում դեպուտատներին: Դուրս են գալիս փողոց, փակ աչքերով մատները տնկած գնում, մատն ում կպնում է, նրան էլ դնում են: Բայց չէ՞ որ հավանականությունը մեծ է, որ այդպես փակ աչքերով կարող ենք կպնել հանցագործի: Եվ ի՞նչ կլինի այսպիսի երկրի վիճակը: 

-Դուք չե՞ք վախենում համարձակ հայտարարություններ անելուց ու թեմային բացեիբաց անդրադառնալուց:

-Եթե ինձ պետք է ինչ-որ վնաս հասցնեն, թող հասցնեն, խնդիր չի, կարևորը՝ ընտանիքիս չվնասեն: Կարծում եմ, այդքան շնորք կունենան: Ինչի՞ մասին լռեմ. Իրականությա՞ն: Ամոթ է լռել այն մասին, ինչը ժողովրդի աչքի առաջ կատարվում է: Գիտե՞ք, թե մեր երկրի ղեկավարության ամենաահավոր քայլը որն է. այն վիճակի են հասցրել Հայաստանն ու մեզ, որ ինչ էլ մեզ հետ անեն՝ դրսում ոչ-ոք չի իմանա: «Իզոլացրել» են ժողովրդին, մտցրել մի պուճուրիկ սենյակ ու այդ սենյակում լավ, ռեժիմով «ծեծում» են: Ժողովուրդը ոչ մի կապ չունի ռամկաներից դուրս գտնվողների հետ, որպեսզի կարողանա ինչ-որ ձև բողոքել: Մեր ազատությունն ընդամենը թղթի վրա է, ոչ ավելին: Ազատ երկիր ենք, բայց ունենք շատ թելադրողներ: Այո, կրկնում եմ, Հայաստանս շատ եմ սիրում, բայց, ցավոք սրտի, այսօրվա ղեկավարությունն այնպես է արել, որ ինձ համար հայրենիքս սահմանափակվում է իմ պատուհանով ու տան դռնով. դուրս գալով «պոդեզդ»՝ էլ տանը, իմ հողում չեմ: Ու վախենում եմ…

-Վախենում եք Ձեր մտքերի՞ց:

-Չէ, իմ երկրից ու ղեկավարությունից: Ամեն մի քայլիցս վախենում եմ: Խոսքս այն մասին չէ, որ փողոցներով ման եմ գալիս դողդղալով: Սա ուղղակի ներքուստ, հոգեբանական վախ է… Մեկ մեկ համացանց եմ մտնում ու նորից վախենում. ամբողջովին բացասական, սուտ ու ապուշ ինֆորմացիա: Կադրեր ես տեսնում, որտեղ պատգամավորը հարցազրույց է տալիս ոչ ռուսերեն, ոչ էլ հայերեն խոսել գիտի, կոպտում է, հայհոյում: Հասկանո՞ւմ եք, լրագրողն ի սկզբանե լարված է: Տանը պարապել ու փորձել է այնպիսի հարցեր գրել, որ իրեն հետո առանձին «չտեսնեն»: Ցավալի է, որ լրագրողը վախենում է տալ այն հարցերը, որոնք ինքն է ցանկանում: Եվ միայն այն պատճառով, որ իրեն կծեծեն: Ամոթ է… Շատ եմ ուզում, որ մեր ամբողջ ղեկավարությունը փոխվի: Մեկ-մեկ ասում են՝ տեսնես կա՞ այնպիսի տեղ, որտեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր պետք չեն Հայաստանին: Այո, կա, ես այդ տեղը գիտեմ. Ազգային ժողովն է: Ոչ ո՛ք պետք չի իրենցից, բացառություններ չկան: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ ձեռքերում է գտնվում մեր երկիրը: Մեկ-մեկ ազգանվեր ճառեր են ասում, բայց միևնույն է, դա չի նշանակում, որ նրանք մտահոգված են երկրի զարգացման հարցով: Խոսում են, իսկ արդյունքը, որն ամենակարևորն է, մնում է նույնը… Ինձ համար ավելի մեծ վիրավորանք չկար, քան այն, որ իմ ուսուցչուհուն տեսա զիբիլը փորփրելիս: Ու այդքանից հետո ես ինչպե՞ս ստեղծագործեմ հը՞ն:

-Առաջիկա մի քանի տարիներին նշմարո՞ւմ եք իրավիճակի, մարդկանց կենսակերպի փոփոխություն:

-Անկեղծ ասած՝ չեմ նկատում նման միտում: Վերջերս իրականացած «Այո» և «Ոչ»-ի ժամանակ էլ բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց…Միևնույն է, անցնում է այն, ինչը որոշում է ղեկավարությունը, ժողովրդի կարծիքը հաշվի առնող չկա: Պետք է փոխվի համակարգը, մոտեցումն ու սկզբունքը: Գուցե սխալվում եմ, բայց ամեն դեպքում ինձ թվում է այն վիճակի ենք հասել, որ մեզ այլազգի նախագահ է պետք, ով ոչնչից տեղյակ չի: Կգա ու սկզբից երկիր կկառուցի ու կգնա: Պետք է այստեղի մենթալիտետ չունենա… Մեր երիտասարդներն այսօր ստանում են 120, 130, 150 հազար դրամ: Եթե այս թվերը բաժանենք 30-ի՝ այն էլ այսօրվա գների պայմաններում, խայտառակ բան կստացվի: Իսկ եթե այդ տղան ընկերուհի ունի՞, ուզում է որևէ սրճարանում նստի… Դրա համար էլ մեր երեխաները դեռ պատանի տարիքից մտածում են՝ ոնց հնար անեն դրսում սովորեն, կամ, գոնե, Ամերիկյան համալսարան ընդունվեն: Ի՞նչ եք կարծում, իրենք ուզում են դրսում սովորեն, որ իրենց գիտելիքներն այստե՞ղ օգտագործեն: Ոչ, դա հայրենասիրական նպատակ չունի, դա ուղղակի երկրից փախչելու ձև է, մեթոդ, հնարավորություն: Կրթությունը երկրի զարգացման հարցում շատ մեծ նշանակություն ունի:

-Դուք արդեն երկու տարի է՝ Մոսկվայում եք ապրում: Եթե չեմ սխալվում, այդտե՞ղ էլ ժողովուրդն ու իշխանությունն այնքան հաշտ չեն:

-Համեմատություն անցկացնել պետք չի: Իհարկե, այնտեղ էլ է վատ: Եթե Ձեզ թվում է, թե ինձ այնտեղ դուր է գալիս, այդպես չէ:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք որոշել այնտեղ ստեղծագործել:

-Որովհետև այստեղ ոչ-ոք ու ոչինչ չի առաջարկում, պետք չեմ այստեղ ես:

-Ինձ թվում էր դուք այն պահանջարկ ունեցող ստեղծագործողներից եք, ովքեր իրենք են ընտրում՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ: Ի վերջո, չեմ կարծում, որ հայկական որևէ հեռուստաալիք իր դռները կփակի Ձեր առջև:

-Խնդրում եմ, հայկական հեռուստաալիքներից ինձ մի խոսեցրեք: Դուք շոշափում եք մի թեմա, որին անդրադառնալ բոլորովին չէի ցանկանա:

-Ինչո՞ւ, չէ՞ որ բողոքելով ոչինչ չի փոխվի: Գուցե կարողանաք Ձեր մտահղացումներով, նոր ասելիքով, Ձեր ճանաչումով ինչ-որ բան փոխել:

-Իսկ ի՞նչ պետք է փոխեմ: Գիտեք, երբ КВН էինք խաղում, խաղերից հետո մեզ էր մոտենում մի հայ տղա ու առաջարկում, որ մի անեկդոտ պատմի, մենք էլ համարներից մեկում ցույց տանք, քանի որ լավն է… Ես չեմ ուզում նույն կարգավիճակում հայտնվել մեր հեռուստաընկերությունների մոտ: Այն մարդիկ, ովքեր նախկինում ինձ զանգում էին, ես իրենց պետք էի՝ Հայաստանից գնացել են: Եկել է մի սերունդ, որին ես չեմ ճանաչում, իրենք էլ ինձ չեն ճանաչում: Բացառիկ դեպքերից էր, որ դուք այսօր ինձ զանգահարեցիք: Ինձ հիմա ճանաչում են միայն ընկերներս ու հասակակիցներս, հա, մեկ էլ մեր փողոցում (ժպտում է): 

-Այդ առումով թույլ տվեք Ձեր կարծիքը չկիսել…Որքան էլ հեռուստացույց չեք նայում, մեր նորաթուխ երգիչ-դերասաններին չեք ճանաչում, այնուամենայնիվ՝ դժգո՞հ եք նոր հեռուստասերնդից:

-Չեմ ուզում դժգոհ մարդու տպավորություն թողնել: Նորմալ երևույթ է, որ յուրաքանչյուր ավագ սերունդ իրենից կրտսերին չի հավանում: Սերնդափոխությունը շատ միանգամից եղավ, իմ հասակակիցներից, ընկերներից քչերն են մնացել այս ոլորտում: Մարդիկ արդեն ընտանիք, երեխա ու կին ունեն, պատրաստ չեն անընդհատ այս կամ այն քմահաճ-օրենք-փոփոխությանը ենթարկվել, ապրել մի երկրում, որտեղ ոչինչ ու ոչ-ոք իր տեղում չի. Առավոտից երեկո միտինգ, պատերազմական վիճակ… Սթրեսային երկրում ապրելը դժվար է: Օրինակ, դուք կապրեի՞ք Իրաքում: Իհարկե ոչ… մեր երկիրն էլ Իրաքին քիչ է զիջում… Տեսե՞լ եք, այսպես ասած, ֆիրմային խանութների հետ և ոչ միայն՝ ինչ է կատարվում: Յուրաքանչյուր երկրորդի վրա կամ գրված է «վաճառվում է», կամ՝ «լիկվիդացիոն զեղչեր»: Այսօր երկիրը գտնվում է այն վիճակում, որ յուրաքանչյուր նոր բացված հաստատություն գործում է առավելագույնը մեկ ամիս: Վստահություն չկա, որ այս կամ այն կառույցի տեղում վաղը մեկ ուրիշ բան չի լինի: Էլ չասեմ այն մասին, որ կարող է որոշեն՝ ինչ որ հաստատություն հիմնահատակ քանդել… 

-Քաղաքական դաշտում կա՞ մեկը, ում խոսքին հավատում եք:

-Ճիշտն ասած՝ ոչ: Եվ հետո, ես քաղաականությունից ոչ մեկին չեմ ճանաչում, ոչ մեկի հետ չեմ շփվում, բացի մեր ՈՒՀԱ-ի թիմակից Արման Սաղաթելյանը: Աշխատում եմ, որ իմ շրջապատում չլինեն մարդիկ, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում:

-Վարդան, մի փոքր անդրադառնանք Ձեր ընտանիքին: Կպատմեք նրա՞ մասին:

-Ոնեմ երկու բալիկ՝ 8 տարեկան Մարիամս և շուտով 4 տարեկան Հակոբս: Կինս իրավաբան է, շատ եմ սիրում կնոջս և երեխաներիս:

-Ինչպես կավարտեք մեր զրույցը:

-Թող աշխարհում ոչ մի տեսակի պատերազմ չլինի:

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան