Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան


Սիրիայի հարցում Թուրքիան միանում է պրոամերիկյան ուժերին. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Սիրիական այս նոր լարվածությունը, ի թիվս շատ այլ բաների, կրկին ապացուցեց, որ Թուրքիան չի կարող լինել հուսալի գործընկեր` լինելով ՌԴ–Թուրքիա–Իրան եռյակում` Թուրքիան պաշտպանեց ԱՄՆ–ին:

– Թուրքիան խնդիր ունի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ–ի հետ, քանի որ դրանք բավականին լարված են: Չմոռանանք, որ Թուրքիայի համար խիստ կարևոր է քրդական հարցը: Մինչև վերջերս ԱՄՆ–ն պաշտպանում էր քրդերին: Եվ հիմա Թուրքիան հույս ունի, որ նման դիրքորոշումով կկարողանան ԱՄՆ–ին հետ պահել քրդական հարցով իր համար ոչ բարենպաստ որոշում կայացնելուց: Թե դա ինչպես կլինի, կտեսնենք: Մյուս հարցը: Այդ երկրի համար թիվ մեկ խնդիրը Օսմանյան կայսրության սահմաններին վերադառնալն է: Քթի տակ Սիրիան է: Հիմա բուֆերային գոտու հարցը նորից մտավ շրջանառության մեջ: Մենք մոռանում ենք մի կարևոր հանգամանք` 90 կմ–անոց այդ բուֆերային գոտուց նրանք նավթ են ստանում, որի մեկ բարելը 5 դոլար է: Այդ նավթը վաճառում են մինչև Ուկրաինա և Բելառուս: Սա միայն տնտեսական մասը: Մյուս հանգամանքը` այսօր Թուրքիայի վիճակը շատ երերուն է: Իմ կարծիքով` ի վերջո, Թուրքիան պետք է փլուզվի: Իհարկե, դա կարող է լինել բավականին հեռավոր ապագայում: Փակագծերում նշեմ, որ այդ հեռանկարով այնքան էլ չեմ ոգևորվում: Չեմ կարծում, թե դրանից հետո Հայաստանի համար ավելի լավ կլինի: Պետք է հասկանալ` ո՞րն է մեզ ավելի ձեռնտու` ունենալ ավտորիտար, նույնիսկ տոտալիտա՞ր հարևան, թե՞ բաշիբոզուկների հավաքածու, որ կարող են ամեն րոպե սահմանդ ոտնակոխ անել ու անցնել:

– Ուշագրավ է, որ ԱՄՆ–ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծման նախօրեին Էրդողանն այցելել էր Բահրեյն, Քաթար և Սաուդյան Արաբիա` երկրներ, որոնք պաշտպանեցին ԱՄՆ–ի քայլերը: Սա պատահակա՞ն էր:

– Իհարկե, ոչ: Քաղաքականության մեջ ոչ մի բան պատահական չի լինում: Մանավանդ թրքական դիվանագիտության մեջ, որ շատ նենգ ու խորամանկ է, բայց ոչ խելացի, որովհետև շատ ախմախ բաներ էլ են անում: Հիմա Թուրքիան փորձում է այն երկրների հետ մերձենալ, որոնք պրոամերիկյան դիրքորոշում ունեն:

– Արդյո՞ք դա չի հանգեցնի Թուրքիա–Իրան–ՌԴ եռյակի լուծարմանը:

– Իհարկե: Առանց այդ էլ այդ եռյակում Թուրքիան տրոյական ձիու դեր էր խաղում: Կային հարցեր, որոնց դեպքում Թուրքիան ձևացնում էր, թե համաձայն է` քաշվելով կամ վախենալով ՌԴ–ից: Իսկ այդ հարցերը թուրքերի համար չափից ավելի կարևոր են` Իրանի հարցը, Ասադի խնդիրը: Նաև` նրանք երկակի խաղ են խաղում հենց Իսրայելի հետ: Իսկ Իսրայելը, որքան էլ մղված չէ առաջին պլան, բայց մեծ դերակատարություն ունի: Հիմա շատ պարզ երևում է, որ տեղի է ունենում բլոկների ձևավորում: Այս կողմում ԱՄՆ–ն է, Սաուդյան Արաբիան, Ծոցի երկրները, և հիմա Թուրքիան է միանում նրանց:

– Իսկ Թուրքիայի դերը, կշիռը որքանո՞վ է կարևոր:

– Մեծ, հզոր երկիր է, ՆԱՏՕ–ի անդամ է: Նաև` Ռուսաստանից կտրելու հարցը կա: Ռուսները կրկին անգամ խաբվում են կամ ուզում են խաբվել: Ընդհանրապես, խաբվում ես այն դեպքում, երբ ուզում ես, որ քեզ խաբեն: Եվ Ռուսաստանը խաբվում է արդեն 500 տարի: Այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, որպես կանոն, միշտ գերակայել են երկկողմ հարաբերությունների վրա: Վերջին դեպքում էլ փորձեցին հակառակն անել, երկկողմը առաջին պլան մղել, ու կրկին չստացվեց:

– Հետաքրքիր է, որ ռուսական կողմը Թուրքիայի այս քայլին կամ չի արձագանքում, կամ էլ արձագանքում է շատ զուսպ: Ինչո՞ւ:

– Ըստ երևույթին, հիմա դիվանագիտական պաուզա է` որոշելու համար, թե ինչ դիրքորոշում գրավել և ինչպես զարգացնել հարաբերությունները:

– Մեկ այլ ուշագրավ հանգամանք` լուրեր եղան, որ «Ռոսավիացիան» կարող է դադարեցնել չարտերային թռիչքները Թուրքիա: Սա կարելի՞ է համարել պատասխան քայլ:

– Գիտեք, ես սպասում էի, որ ռուս–թուրքական հարաբերություններում անպայման պետք է վրիպում լինի: Հակառակն անհնար էր: Բայց նորից կրկնեմ` դա մեզ համար լավ չէ: Որքան ռուս–թուրքական հարաբերությունները նորմալ լինեն, այնքան լավ մեզ համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ