Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»


«Մեկ տա­րի շա­րու­նակ իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դա­դա­րեց­նել իր ներ­սի մի­տին­գը ու հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել երկ­րի հե­տա­գա զար­գաց­ման իր տես­լա­կա­նը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանք նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ամիսներ առաջ գրեթե բոլոր գնահատականներում անորոշության մասին էր նշվում, այսօր հաճախակի է խոսվում փուլի՝ վտանգավոր լինելու մասին: Ընդհանուր առմամբ, ներքին մթնոլորտի, ներքաղաքական իրավիճակի առումով ի՞նչ փուլում ենք այսօր:

-Գտնվում ենք այն փուլում, որը պետք է հաջորդեր կամ կարող էր հաջորդել անորոշությանը։ Բայց մինչ դրան հասնելը, ես ուզում եմ մի փոքր կանգ առնել անորոշության մթնոլորտի վրա, քանի որ դա տեսական քննարկում չէ։ Մենք տեսական քննարկումների ժամանակ արդեն չունենք։

«Անորոշություն» ձևակերպումն ունի շատ կիրառական նշանակություն։ Մեկ տարի առաջ երկրում տեղի ունեցավ իշխանության փոփոխություն, հանրության մեջ ձևավորվեցին դրական սպասումներ, և մեկ տարի շարունակ իշխանությունը չի կարողանում դադարեցնել իր ներսի միտինգը ու հանրությանը ներկայացնել երկրի հետագա զարգացման իր տեսլականը:

Խոսքը կոնկրետ ոլորտների բարեփոխումների ծրագրերի մասին է, որի արդյունքում քաղաքացու բարեկեցությունը կբարձրանար։ Եթե սա չի արվում, հասարակության մեծ մասը մատնվում է անորոշության, դրան զուգահեռ աճում են արմատական տրամադրությունները և դրանք կրող խմբավորումների ակտիվությունը։ Հիմա իշխանությունը զբաղված է վտանգավոր գաղափարների ներդրմամբ, և հենց սա է բնութագրում այսօրվա փուլը։

Խոսքը անցումային արդարադատության մասին է, առանց դատական վճիռների գույքի բռնագրավման, վեթթինգի և այլն։ Երբ իշխանությունը չի կարողանում ապահովել զարգացում, չի կարողանում աշխատեցնել պետության շարժիչը, չունի տնտեսական ծրագրեր, չի պատկերացնում, թե ինչ է աշխատանքը, ապա նա իր ողջ ռեսուրսները դնում է մեկ գաղափարի վրա՝ պահել իշխանությունը։ Սա էլ արվում է երկու ճանապարհով՝ վտանգավոր գաղափարներ և ռեպրեսիվ մեքենայի ուժեղացում:

-Թե՛ տարածաշրջանում և թե՛ տարածաշրջանից դուրս կան որոշ գործընթացներ, Հայաստանին ուղղված ուղերձներ, որոնք որակվում են որպես հստակ ազդակներ: Այդ առումով ի՞նչ մարտահրավերներ կան այսօր, իշխանությունը որքանո՞վ է կարողանում արձագանքել, հակակշռել ու չեզոքացնել վտանգները:

-Իմ տպավորությամբ, իշխանությունը ուղղակի չի պատկերացնում արտաքին մարտահրավերների ծավալները և լրջությունը։ Չեմ բացառում, որ իշխանության ներսի մթնոլորտն է ուղղակի այդպիսին, որ դրանք չեն քննարկվում պատշաճ մակարդակով։ Գիտեք, երբ երկրում լինում է մեկ մարդու իշխանություն, ապա բոլոր հնարավոր ռիսկերը կրկնապատկվում են։ Մենք ունենք Արցախի խնդիր, անվտանգության խնդիր։

Իշխանափոխությունից հետո կորցրել ենք այդ խնդրի ինստիտուցիոնալ հիշողությունը։ Միտումնավոր, թե ուղղակի այդպես ստացվեց, չեմ կարող ասել, բայց նոր իշխանությունը հրաժարվեց նախորդների հետ քննարկել և նախորդների հետ խորհրդակցել Արցախի և անվտանգության խնդրի՝ տասնամյակների ընթացքում կուտակված նրբությունները և դետալները։ Իշխանությունները հայտարարեցին, թե սկսում են բանակցությունները նոր կետից, որը բացի «նորի» բառախաղից, որևէ այլ իմաստ չունի։

Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը շարունակում է հին կետից, Թուրքիան շարունակում է հին կետից, Հարավային Կովկասը նույնքան հին է՝ իր հին շահերով ու հարաբերություններով։

Իմ տպավորությամբ՝ մենք այդ մարտահրավերներին պատասխանում ենք միայն ելույթներով, լավ չհաշվարկած ձևակերպումներով։ Ես նույնիսկ չգիտեմ՝ այսօր իշխանությունները հասցնո՞ւմ են հետևել զարգացումներին, թե՞ ոչ։

Տեղի ունեցող զարգացումներին շատ հաճախ այսօր արձագանքում են կա՛մ փորձագիտական շրջանակները, կա՛մ նախկին իշխանության ներկայացուցիչները։ Ստացվում է մի վիճակ, երբ դու հրապարակային զգուշացնում ես՝ իշխանությո՛ւն, այստեղ կա վտանգ, այստեղ կա ռիսկ, այստեղ կա այսպիսի զարգացման հնարավորություն, արձագանքե՛ք, ուշադիր եղե՛ք, քայլեր արե՛ք։

Ու ստանում ես զրոյական ռեակցիա։ Սա ունիկալ իրավիճակ է։ Ես չեմ հասկանում միայն գինը, թե ինչպե՞ս ենք դուրս գալու այս վիճակից։

Դուշանբեի խաղաղության վերելակը կարծես թե փչացավ, Վրաստանը միանում է Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին և տարածաշրջանում, ըստ էության, նոր ռազմական ձևաչափ է ստեղծվում։

Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է ռազմական գործողությունների։ Մենք սրան հակակշռում ենք Արցախի իշխանությունների հետ «ռազբորկաներ», ներհայաստանյան մթնոլորտի այլանդակում, ներքին պառակտում, դատեր, Ռուսաստանի հետ նկատելի սառնություն և այլն։

-Իսկ որքանո՞վ է լուծվել առաջնահերթությունները տարբերակելու խնդիրը: Խոսքը թե՛ ընդհանուր քաղաքական դաշտի, թե՛ իշխանության և թե՛ հասարակական դիսկուրսի մակարդակում առկա իրավիճակի մասին է։

-Մեկ անձի իշխանության պայմաններում, կարծում եմ, այլ կերպ չէր կարող լինել։ Քաղաքական դաշտ, ըստ էության, գոյություն չունի։ Իշխանական կուսակցություն գոյություն չունի, ոչ իշխանական ուժերը գտնվում են խորը կազմաքանդման մեջ։ Իշխանական պրոպագանդան հասարակությանը տրամադրում է արյան պահանջի և ներքին պառակտման։ Նման պայմաններում չի կարող լինել առողջ դիսկուրս։ Բայց ընդունենք նաև, որ վերջին ամիսներին հանրային տրամադրություններում նկատվում է որոշակի փոփոխություն. գրագետ խոսքի պահանջարկը մեծանում է։ Սա թերևս միակ դրական փոփոխությունն է, որ կա մեր հանրային իրականության մեջ։ Մնում է ապահովել գրագետ մտքի առաջարկը։

Սա շատ նուրբ հարց է. եթե դու հակադրես պարզունակ հակաիշխանական հռետորաբանություն, ապա որևէ օգուտ պետությանը տված չես լինի։ Հիմա շատ կարևոր է հեռանկարի, կարճաժամկետ, միջնաժամկետ ապագայի տեսլականի հստակ ձևակերպումը, որը հիմնված է լինելու աշխատանքի, առաջընթացի և ներքին համերաշխության գաղափարի վրա։

- Իշխանության գործողությունները որքանո՞վ են համարժեք իրականությանը։

-Իշխանությունը նկատելիորեն փակվել է ինքն իր մեջ։ Իշխանության փակ միջավայրի տրամադրությունները միշտ հակում ունեն կտրվելու իրականությունից։

Իշխանությունը շարունակում է իր մեջ և իր աշխատասենյակներում միտինգներ ու պիկետներ անել։ Սա է նաև պատճառը, որ իշխանության ներսում եղած գրագետ և առողջ մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, լռում են, չեն առարկում, չեն բարձրաձայնում անհամաձայնություն նույնիսկ այն դեպքերում, երբ սխալն ակնհայտ է։ Սա թվացյալ միասնականություն է, որովհետև չի կարող լինել միասնականություն աբսուրդի շուրջ։

Գիտեք, իրական կյանքն ունի առանձնահատկություն՝ ժամանակ առ ժամանակ զգացնել, հիշեցնել իր մասին։ Ցավոք, կարծում եմ, մեր պարագայում նույնպես դա է սպասվում։ Մենք չունենք ներքին ռեսուրսներ պետական մտածողության դոմինանտության, և մեզ սթափեցնողը դարձյալ պետք է լինի իրական կյանքի անակնկալը։

-Իշխանափոխությունից ավելի քան մեկ տարի անց դեռ խոսվում է կառավարման՝ իներցիոն բնույթի մասին: Ինչո՞ւ չեն բավարարում այն պետական լծակները, որոնք կարող էին արմատական ռեֆորմների մեկնարկը տալ: Իշխանությունն ինչո՞ւ չի ձերբազատվում «բարիկադային» տրամաբանությունից, ինչը շատ դեպքերում զուտ վերահսկողության ուժեղացման տրամաբանության մեջ է դիտարկվում: 

-Պետք չէ բարդ պատասխաններ փնտրել։ Իշխանությունն ուղղակի չգիտի իր անելիքը։ Չի պատկերացնում՝ ինչպես առաջ տանել պետությունը։ Ըստ էության, մենք ունեցել ենք բավական լուրջ կայացած պետական համակարգեր, որ մեկ տարի անգործության պայմաններում դրանք դեռևս շարունակում են ապահովել որոշակի կայունություն։ Իշխանությունը որևէ ոլորտում որևէ բարեփոխման հստակ ծրագիր չի ներկայացրել։ Իներցիան հենց սա է։ Մարդ բռնել, դատել, բաց թողնել, ուրիշին բռնել. դրանով որևէ պետություն չի զարգացել, հաջողություն չի ունեցել։ Բայց այստեղ կա մի վտանգ, երբ իշխանությունները չեն կարողանում ձևակերպել զարգացման ներքին օրակարգը, սովորաբար մեծանում է գայթակղությունը այլոց կողմից՝ դրսից ձևակերպել այս ներքին օրակարգը։ Մեր պարագայում դա ուղղակի անվտանգության խնդիր է լինելու։ Ես կարծում եմ, որ Հայաստանը մտնում է դժվար կանխատեսվող շոկերի փուլ։ Դրանք կարող են լինել փոքր, կարող են լինել այլ մեծության և ծավալների, բայց դրանք իրենց հետքն են թողնելու մեր իրականության վրա։ Ինձ և, կարծում եմ, շատերին դժվար է հաշվարկել այն պահը, որից պետք է սկսվի նոր փուլը. դա կկոչվի սխալների գիտակցման, խրամատներից դուրս գալու մասին և գրագետ աշխատելու, թե մեկ այլ բնութագրմամբ փուլ, բայց դա անշուշտ լինելու է։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ