Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե 2015. Գեղարքունիքի մարզ. Գեղարքունիքի մարզում որոշակի ակտիվություն կա

Interview

Orer.am-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի մեծ ու փոքր գյուղերում ապրող մեր հայրենակիցների կարծիքները: Այս անգամ մեր թիրախում Գեղարքունիքի մարզն է, իր չորս տարածաշրջանով:

Orer.am-ի թղթակիցը Ճամբարակի, Վադենիսի, Մարտունու և Գավառի տարածաշրջանների պատահական սկզբունքով ընտրված գյուղերի ղեկավարներից փորձեց պարզել, թե տեղի բնակիչներն արդյո՞ք տեղեկացված են, թե երկրում սպասվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրականում ինչ փոփոխություն կլինի և առհասարակ իրենք կո՞ղմ են, թե դեմ նման փոփոխությանը:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Աղբերք գյուղի գյուղապետ Վասիլ Աղասարյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ սահմանադրական հանրաքվեի հետ կապված ամեն ինչ նորմալ է, սակայն կուսակցությունների ներկայացուցիչները դեռևս հանդիպում չեն ունեցել տեղի բնակիչների հետ: «Մարդիկ հիմնականում տեղյակ են: Կեսը լուրերից են իմանում, կեսը մարդկանց հետ շփումների արդյունքում են իմանում, իսկ ակտիվությունը նորմալ է»,- ասաց Վ.Աղասարյանը:

ՀՀԿ-ական գյուղապետն ասաց, որ ինքը որևէ մեկի կարծիքին չի կարող բռնանալ և յուրաքանչյուրն իր ցանկությամբ է ընտրություն կատարելու: Նրա խոսքով՝ Աղբերքում թեև ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչ-բնակիչներ ունեն, սակայն համագյուղացիների միջև երբևէ որևէ հարցում հակասություններ չեն լինում:

Նույն համայնքի Վարդենիսի տարածաշրջանի Գեղաքար գյուղի գյուղապետ Կարինե Մարտիրոսյանն էլ ասաց, որ իրենք հանդիպումներ են կազմակերպում իրենց բնակիչների հետ և տեղեկացնում, թե հարաքվեն ինչ առիթով է, ինչ փոփոխություններ են տեղի ունենալու: «Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, բայց մեծամասնությունը համաձայն են, որ սահմանադրական փոփոխություն լինի: Մեր համայնքը փոքր է և մարդիկ բոլորը շփվում են միմյանց հետ, ուստի բոլորն են տեղեկացված»,- ասաց Կ.Մարտիրոսյանը:

Գեղաքարի գյուղապետը, խոսելով իրենց համայնքի բնակիչների հոգսերի մասին, ասաց, որ իրենց հիմնական խնդիրը ջուր ունենալն է, քանի որ գյուղում ջուր չկա: «Ինչ վերաբերում է բերքի իրացմանը, ապա մեզ մոտ հիմնականում ցորեն, գարի, կարտոֆիլ է աճում և լավից-վատից գյուղացիներն իրացնում են ու իրենց հոգսը հոգում»,- ասաց գյուղապետը: ՀՀԿ-ական գյուղապետն ասաց նաև, որ եթե գնահատելու լինեն գյուղացու սոցալական վիճակը այլ գյուղերի բնակիչների հետ, ապա կարելի է ասել, որ իրենց մոտ միջին վիճակ է, իսկ այս տարվա կարտոֆիլի բերքը գյուղացիներն իրացնում են 110 դրամով:

Գեղարքունիքի մարզի Մարտոբու տարածարջանի Երանոս գյուղի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանն էլ Orer,am-ին տեղեկացրեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի, թե իր կողմից ղեկավարվող գյուղում սահամանադրական փոփոխությունների հետ կապված ինչ տրամադրություններ կան: «Շտաբին հարցրեք, ես տեղյակ չեմ: Ես ընդամենը գյուղապետ եմ և զբաղվում եմ գյուղի հարցերով, մնացած հարցերով ես չեմ զբաղվում: Ինձ զանգահարեք գյուղի հետ կապված հարցերով»,- ասաց Ա. Մովսեսյանը:

Իսկ նույն մարզի Գավառի տարածաշրջանի Ծաղկաշեն գյուղի գյուապետ Սերյոժա Սարգսյանն էլ Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում Հանրապետական կուսակցությունը նորմալ աշխատում է իր շտաբով և բոլորին տեղեկացնում են, թե հանրաքվեի արդյունքում ինչ փոփոխություններ են լինելու: «Ես, որպես գյուղապետ, մեր աշխատակազմով բոլորին էլ բացատրում ենք, որ եթե Սահմանադրությունը փոփոխվի վիճակը ինչպես կփոխվի: Մարդիկ էլ նորմալ հասկանում են և հիմնակում ընդունում են»,- ասաց Ծաղկաշենի գյուղապետը: Ս.Սարգսյանի խոսքով գյուղում ջրամատակարարման խնդիր կա, պետք է ջրի ցանցը փոխել, իսկ հին դպրոցի փոխարեն գյուղում նոր դպրոց է կառուցվում:

Փոքրիկ հարցախույզի արդյունքներից ստացված տպավորությունն այնպիսին է, որ Գեղարքունիքի մարզի բոլոր տարածարջաններում էլ հանրաքվեն որոշակի առումով հետաքրքրություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում և հիմնական միտքը, որ կարմիր թելի նման անցնում էր այն է, որ մարդկանց կարծիքով իրենց բոլոր հոգսերի լուծման բանալին հենց նոր Սահմանադրության դրույթերի շնորհիվ են լուծվելու:

Արմինե Գրիգորյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025