Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետական մուտացիայի ժամանակագրություն

Analysis

Հայաստանի անկախության հռչակումից ընդամենը երեք տարի անց նորանկախ պետականությունը, որը թվում էր, թե հաստատուն կերպով բռնել է ժողովրդավարական զարգացման ուղին, կատարեց առաջին հետքայլը: Արգելվեց ՀՅԴ գործունեությունը: Դաշնակցական գործիչները բանտ նետվեցին շինծու մեղադրանքներով: Ցավոք, ապագայում քաղաքական հալածանքները դառնալու էին հայաստանյան իշխանությունների գործելաոճի բաղկացուցիչ տարրերից մեկը: Հաջորդ եռամյակում Հայաստանի նոր կազմավորվող հասարակությանն ու պետականությանը հասցվեց ճակատագրական դարձած հարված:

1996 թվականի սեպտեմբերին առաջին անգամ պետական բարձրագույն իշխանության կողմից ոտնահարվեց Հայաստանի քաղաքացիների ընտրության իրավունքը: Հայաստանի զարգացումը դուրս եկավ իր ռելսերից և սկսեց համապատասխանեցվել անհատների ու կլանների շահերին: 1998-ին տեղի ունեցավ հերթական կազուսային  շրջադարձը, երբ թեկնածություն դնելու իրավունք անգամ չունենալով Ռոբերտ Քոչարյանը «փաթաթվեց» հայաստանյան հասարակության վզին: Վերջինս որևէ քայլ չարեց նախորդ ռեժիմի իշխանության օրոք տեղ գտած բացերին ու ձևախեղումներին քաղաքական գնահատական տալու համար: Արդյունքում մինչ օրս անհայտ հանգամաքների հետևանքով 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանը գլխատվեց:

2003-ին տեղի ունեցան հերթական կասկածելի ընտրությունները: Ընտրակեղծիքների ապարատն առավել կատարելագործվել էր, իշխանությունը դարձել ավելի քան լկտի: 2004-ին հանարահավաքի ցրում Բաղրամյան պողոտայում ջրցան մեքեքնաներով և այլ ոստիկանական միջոցներով: Հայաստանի զարգացումն ավելի ու ավելի էր հեռանում իրավական և օրինաչափ զարգացումներից: Սնկի նման աճում էին օլիգարխները: Քաղբանտարկյալների պակաս չէր զգացում: Քոչարյանի երկրորդ ժամկետում Երևանի սրտում ցեղասպանական միջոցներով իրենց տներից հանվեցին և փողոց նետվեցին Հայաստանի քաղաքացիները, որոնցից շատերը մինչ օրս ապրելու տեղ չունեն: Կառուցվեց Հյուսիսային պողոտան, որի նման ճարտարապետական մուտանտ Երևանը դեռ չէր տեսել: Հիասթափություն, անզորություն և հուսալքություն:

2008 թվական: Մոտենում էին նախագահական ընտրությունները: Այս անգամ հայաստանյան հասարակության մի ստվար հատվածի համար իրավիճակից ելքի հույս դարձավ կրկին քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանը: Փետրվարին տեղի ունեցան Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ընտրությունները: Օլիգարխական բանդաները տեռորի էին ենթարկում ընտրատեղամասերն ու քաղաքացիներին: Սերժ Սարգսյանը «ընտրվեց»: Ընտրություններից հետո տասն օր Հայաստանը Ազատության հրապարակն էր: Սակայն «վոինի» համբավ վաստակած Քոչարյանը կատարեց իր գերագույն հանցանքը Հայաստանի նկատմամբ: Ազատության հրապարակը ոստիկանների և օլիգարխական բանդաների բռնությամբ «մաքրվեց»: Ամբողջ օրը Երևանում քաոս էր: Սադրիչները, թալանչիներն ու քրեական տարրերը գործողությունների ազատություն էին ստացել ուղղակիորեն հեռացող նախագահից: Սպանվեցին Հայաստանի հանրապետության 10 քաղաքացիներ: Ընդդիմադիր գործիչները տասնյակներով բանտ նետվեցին: Կոտրվեց հայաստանյան հասարակության ողնաշարը: Տնտեսական անկում, աղքատության սարսափելի աճ, կենսամակարդակի անկում, արտագաղթ:Սրանք էին հաջորդ 5 տարվա բնորոշիչները:

2013 թվական, կրկին ընտրություններ, կրկին կասկածելի: Գործի էր դրվել ընտրակեղծիքների լայն սպեկտր: Համատարած դարձավ ընտրակաշառքը: Հետոն արդեն հետաքրքիր չէր՝ բողոք, Ազատության հրապարակ, հացադուլ և վերջում աղոթք: Աղոթքն անարդյունք էր բնականաբար և աղոթքի վրա հիմնված հիասթափությամբ հայաստանյան հասարակություն քայլեց ընդառաջ Սահմանադրության փոփոխություն կոչված արկածախնդրությանը ՝ 2015 թվականի դեկտեմբերին: Վարչակարգը վերհիշեց մոռացության մատնված ընտրակեղծիքների բոլոր մեխանիզմները, Սահմանադրությունը փոխվեց և այլն: Արդյունքը Սերժ Սարգսյանի օրեր առաջ ունեցած ելույթն էր:
Օրինականության կտրված ծայրերը այլևս չափազանց հեռու են միմյանցից:

Աղասի Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors