ՖԻՖԱ-ի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Տրանսֆերների համադրման համակարգի սեմինարը
SportՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի շրջանակներում անցկացվել է սեմինար-պարապմունք, որին ներկա են եղել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի ակումբների ՏՀՀ պատասխանատուները: Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ արտոնագրման բաժնի կողմից և նվիրված էր ՏՀՀ համակարգում տեղ գտած փոփոխությունների ու նորամուծությունների ներկայացմանը, ինչպես նաև միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացի ուսումնասիրությանը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Սեմինարի տեսական մասին հաջորդել է գործնական պարապմունքը: Այդ ընթացքում ակումբների ՏՀՀ պատասխանատուները փորձարկել են ՏՀՀ թեստային համակարգում տրանսֆերների տարբեր տեսակների մուտքագրումը: ՏՀՀ սեմինարը հնարավորություն է ընձեռել ակումբների պատասխանատուներին լավագույնս ծանոթանալ ՏՀՀ համակարգի հետ կապված առանձնահատկություններին: