Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մանվել Գրիգորյանն Արցախ մեկնեց, որպեսզի հայրենիքը պաշտպանի ոչ թե միֆ ստեղծի. արձագանքում են երկրապահները

Ինտերնետային լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար այն մասին, թե իբր ԵԿՄ-ն ժամանակին հիմնադրվել է կեղծ միֆեր ստեղծելու նպատակով: Հրապարակման մեջ փորձ էր արվում արհեստականորեն հակասություններ առաջացնել պատերազմի հերոսների միջեւ: Թեմային արձագանքել են ԵԿՄ հարյուրավոր պատասխանատուներ եւ անդամներ, ովքեր միասնաբար հրապարակումը համարում են հայ ազգի թշնամիների պատվեր: Ստորեւ ներկայացնում ենք վրդովված երկրապահներից մի քանիսի դիրքորոշումը: Խաչիկ Մկրտչյան՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Սա մի հրեշավոր ծրագիր է, որ ըստ երեւույթին ֆինանսավորվում է հայ ազգի թշնամիների կողմից: Երկրապահը շահագրգռված է պարզել, թե ովքեր են պատվիրատուները, ովքեր են այն ներքին թուրքերը, որ պախարակել, վարկաբեկել են ձգտում Արցախյան ազատամարտի քաջարի հերոսներին, Երկրապահին: Իհարկե, ոչ ոք չի կարող վարկաբեկել ԵԿՄ-ն, ոչ ոք չի կարող նսեմացնել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի վաստակը, հայ ազգին մատուցած ծառայությունները: Դեռ պատերազմի դաշտում թուրքը գիտեր, թե ով է Մանվել Գրիգորյանը, թուրքը մեզանից առաջ Մանվել Գրիգորյանին գեներալ կոչումն էր շնորհել եւ սարսափահար փախչում էր բոլոր այն ճակատներից, որտեղ իր դեմ հանդիման գեներալ Մանվելին էր հանդիպում: Զորավարի տաղանդ եւ մտածողություն ուներ Մանվել Գրիգորյանը, եւ ժողովուրդը նրան մեծարեց Զորավար կոչումով: Կամ ով կարող է մոռանալ, որ այսօր էլ մանվել Գրիգորյանն է, որ տեր է կանգնում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, զբաղվում նրանց խնդիրներով, Մանվել Գրիգորյանն է, որ հեղինակեց եւ ԱԺ-ում անցկացրեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Մանվել Գրիգորյանն է, որ կայացրեց եռասերունդ երկրապահական ընտանիքը, որ պատանի սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը հասցրեց պետական մակարդակի: Շնորհավորում եմ բոլորիս «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների դաստիարակության ծրագիր-ուղեցույցի հրատարակման կապակցությամբ: Օհան Գեւորգյան՝ 5-րդ բրիգադի մարտիկ Մանվել Գրիգորյանն իր կյանքում առաջին անգամ 1989-ին է մեկնել Արցախ: Նա Արցախ մեկնեց, որպեսզի հայրենիքը պաշտպանի ոչ թե միֆ ստեղծի: Այ համբալ, որ մեծ-մեծ խոսում ես զոհերի մասին, դու գոնե գիտես, թե ինչ բան է պատերազմը: Այո, ամեն ինչ ունի իր գինը, եւ հայ տղամարդըմիշտ էլ պատրաստ է եղել հայրենիքը, ընտանիքը, մորը, քրոջը պաշտպանելու համար վճարել իր կյանքով, ոչ թե քեզ նման սրան-նրան ծախվելով: Եթե քեզ կամ քո տերերին թվում է, թե ծովն էլ է ձերը, միջի կենդանական աշխարհն էլ, ուրեմն զգուշացնում ենք հազարավոր երկրապահներով՝ ձեր կոկորդին է կանգնելու: 40 միլիոն թուրքերի կոկորդին մնացել է, 40 միլիոնով չեն կարողացել Երկրապահի վրա, դուք էլ, այ թափթփուկներ, չեք կարողանա: Ղուկաս Ուլիխանյան, ԵԿՄ վարչության փոխնախագահ Իհարկե ես չէ , որ պետք է գնահատական տամ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գործունեությանը, իրական գնահատողը դա ժողովուրդն է և պատմությունը, որոնք ի դեպ արդեն տվել են իրենց գնահատականն ամրագրելով Արցախի հերոս և Զորավար եզրույթներով: Ինչ վերաբերում է ԵԿՄ-ն կամ նրա առաջնորդ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վարկաբեկել փորձող հրապարակմանը, ապա տարօրինակ է, որ հեղինակի ազգանունը յան-ով է ավարտվում: Սա ավելի ալիեւյան, ազերիական քարոզչության է նմանվում: Հոդվածի հեղինակին կասեմ՝ այ տղա, դու ինչ բարոյական իրավունք ունես արտասանելու Մանվել Գրիգորյան, Սամվել Բաբայան կամ ԵԿՄ բառերը: Եթե այս կեղտոտ հրապարակման հեղինակը կամ իր խազեինները վախենում են ՀՀ նախագահի եւ Երկրապահի համագործակցությունից, ուրեմն թուրք են, քանզի Սերժ Սարգսյանի եւ Երկրապահի գործակցությունը միշտ ուղղված է եղել հայոց պետականության ամրապնդմանը, իսկ այդ գործակցությունից սարսափել են թուրքերն ու թրքատիպ երեւույթները: Արթուր Մկրտչյան, 5-րդ բրիգադի սպա Ես այդ հրապարակման հեղինակին շիտակ հարց եմ ուզում տալ: Այ անառակ, այ թուրքի լամուկ, դու մինչեւ հիմա չես հասկացել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրապահ է, նա մեզանից մեկն է, եւ բնականաբար, սատարում է մեր բոլոր հայրենասիրական նախաձեռնություններին: Այո, ՀՀ նախագահը, Զորավար Մանվելը, ողջ երկրապահը, տասնայկ հազարավոր կռված տղաները մի ամբողջություն են եւ միասնաբար են պայքարել եւ պայքարում թուրքի դեմ: Այ լածիրակ, դու ով ես, որ փորձում ես վարկաբեկել մեզ ազգային ընտրանուն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին: Քեզ ով է իրավունք տվել արտաբերելու այդ անունները: Աղվան Գրիգորյան, ԵԿՄ վարչության անդամ, ազատամարտիկ Ես չգիտեմ, թե այդ հայանուն թուրքը որտեղից է սովորել միֆ բառը, բայց իրեն բացատրեմ, որ ինքը փչած բաներ է օգտագործում ու ինքն էլ օգտագործվում է փչած բաների կողմից: Ով կարող է վարկաբեկել Երկրապահին: Ռազմի դաշտում բոլորս էլ հավասար էինք, եղբայրներ էինք, ամենքս մեր հասանելիքն արել ենք՝ իրար հետ կիսելով հացն ու փամփուշտները: Իսկ երկրապահ ողջ հայ ազգն է՝ սկսած Հայկ Նահապետից: Ով իրեն եռասերունդ երկրապահական ընտանիքից դուրս է համարում, նա հայ չէ: Դու եւ քո տերերը գոնե գիտեք, որ մենք երկրապահ ենք: իսկ դուք ով եք, որտեղից եք դուրս եկել: Չմոռանաս մորդ հարցնել, թե պապադ ով է, ինչ ազգի ներկայացուցիչ է: Ամեն դեպում զգուշացնեմ՝ քո եւ քո խազեինների մուրազը փորներումդ է մնալու: Երկրապահը շարունակելու է հզորանալ, շարունակելու է ՀՀ նախագահի հետ համագործակցելով՝ ազգային իղձեր իրագործել, հայոց դարավոր երազանքներն իրականացնել: Մխիթար Հարությունյան, ԵԿՄ վարչության փոխնախագահ Նախ ուզում եմ շնորհավորել հանրակրթական դպրոցներում «Պատանի երկարապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսի կապակցությամբ ողջ հայ ժողովրդին, երկարապհական ընտանիքին՝ Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Ապագան դպրոցական ուսուցչի ձեռքերում է, եւ մեր սերունդներին ճիշտ եւ հայրենասեր դաստիարակելու համար բնական է որպեսզի երկրապահական միտքը եւ ոգին ներդրվի սերունդների մեջ: Վերջիվերջո հայ-թուրքական պատերազմը չի ավարտվել 10, 20, 50, բայց ոչ ավելի, քան 100 տարի հետո մենք ստիպված կամ անհրաժեշտաբար մղելու ենք մեր հաջորդ ճակատամարտը: Եվ շատ կարեւոր է, որ մենք յուրաքանչյուր ապրած օր յուրաքանչյուր գործողությամբ կամ գործառույթով նպաստենք հայրենասիրական ոգու ամրապնդմանն ու պետության հզորացմանը: Ինչ վերաբերում է Երկրապահին, պարտադիր է, որ յուրաքանչյուր հայ մարդ հասկանալով հարգի երկրապահին, ջոկատներին եւ Երկրապահ կամավորականների միությանը: Իրականությունն այն էմ որ բոլոր կռված տղաները իրականում երկարապահներ են: ԵԿՄ դերակատարությունը պատերազմի ժամանակ հնարավորն չէ ոչ գերագնահատել, ոչ թերագնահատել: Փառք Աստծո, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ միավորել երկարապհ ջոկատները: Իհարկե, միությունը դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում պատերազմից հետո՝ լինելով ամենաակտիվ, ամենահայրենասեր եւ ամենահեղինակավոր մարդկանց համախմբող կառույց: Դա չի կարող դուր գալ բոլորին, չի կարող ձեռնտոււ լինել հատկապես նրանց, ովքեր հեռու են իրական հայրենասիրությունից, բայց ունեն հնարավորություն՝ ճարպկություն, օգտվելու հայրենիքի բարիքներից: Փորձելով հանրությանը թյուրիմացության մեջ գցելով՝ իրագործել սեւ ծրագրեր: Հիմարություն է չհասկանալը, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ հենց այս տիրույթում եւ նապատակ ուներ ոչնչացնել հայ մարդու՝ երկրապահ մարդու կամքը, ձգտումները, նվիրվածությունը հայրենասիրական գաղափարներին եւ համախմբվածությունը: Փառք Աստծո, որ Զորավար Մանվել Գրիգորյանը կարողացավ պահպանել ԵԿՄ-ն եւ իրագործել Սպարապետի ծրագրերը նույնիսկ մեզ հայտնի բոլոր իրադարձություններից հետո: Կան նաեւ թերացումներ, կան բացարձակ ձեռքբերումներ, հատկապես՝ ԵԿՄ-ի եւ պետական կառույցների հետ համագործակցության առումով, որը բացարձակ հնարավորություն է ստեղծում բոլոր կռված տղաների համար, որով կարելի է միայն հպարտանալ եւ շնորհակալ լինել ՀՀ նախագահին երկրապահական կեցվածք դրսեւորելու համար: Երկրապահը, իր առաջնորդ Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, իրավունք չունի չսատարելու պետությանը, հայոց պետականությանը եւ հայոց պետության նախագահին: Կարելի է հասկանալ որոշ գործիչների, ովքեր փորձում են հասարակական կեղծ կարծիք ձեւավորել: Զգուշացնում ենք հազարավոր երկարպահներով, որ ձեր սեւ ձեռնարկումները Երկրապահի եւ Զորավարի հանդեպ, ձախողման են դատապարտված: Սարգիս Գրիգորյան, ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ ԵԿՄ-ն միակ կառույցն է, որ եռասերունդ է, որ համախմբում է ողջ հայ ազգը, բոլոր հայրենասեր մարդկանց: Եթե այդ դու, այ թրքատւպ երեւույթ, եւ քո տերերը սովոր եք անդամատոմս ծախել, ապա մեզ ձեր հետ մի համեմատեք: Տեսել ենք քո պապաների հիմնած կեղծ կառույցների՝ պատառոտված անդամատոմսերը: Երկրապահը կոչում է, պատասխանատվություն: Երկրապահն այն մարդն է, որ հաղթել է արցախյան ազատամարտում եւ մեզ պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն պարտադրել: Լսիր, այ դավաճան, քո քաղաքական ծնողներին էլ հասկացրու՝ եթե հայ ազգի դեմ, հայոց պետականության դեմ քայլեր անեք, եթե փորձեք մեր ժողովրդին ցնցումների տանել, սպառնալ մեր անկախությանն ու ազգային ինքնությանը, ապա մեկին հազար ստանալու եք: Պատժելու ենք ձեզ, ինչպես թուրքին ենք պատժել:
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder