Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին

International news

Վերջին ամսվա ընթացքում հայերն ընդլայնեցին իրենց պատմական կապերն արաբական և մահմեդական աշխարհի հետ՝ Հայաստանի նախագահի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի միաժամանակյա այցերով Հորդանանի Թագավորություն, և Հայաստանի վարչապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցերով Իրանի Իսլամական Հանրապետություն:

Այս թեմային իր նոր խմբագրականով անդրադարձել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Սասունյանի հոդվածն ամբողջությամբ:

«Թեև նման արտերկրյա այցերը սովորական բնույթ են կրում, սակայն շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունը արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:

Ընդամենը մի քանի տարի առաջ բազմաթիվ արաբներ և մահմեդականներ ողջունում էին Թուրքիայի վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Էրդողանին, որպես նորօրյա սուլթանի, որը պաշտպանում էր իրենց ազգային և կրոնական ձգտումները: 2010 թվականին Հորդանանը, Լիբանանը, Սիրիան և Թուրքիան որոշել էին ստեղծել ազատ առևտրի գոտի՝ իրենց տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար: Սակայն շատ չանցած, նեցուկ կանգնելով «Մահմեդական եղբայրների» և ջիհադականների արյունարբու սպանդներին ընդդեմ քրդերի, եզդիների, շիաների, ալավիների և քրիստոնյա փոքրամասնությունների, Է րդողանի մենատիրական և անխոհեմ վարքագիծը վանեց Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պետություններին: Սիրիայի հետ սիրո բերկրանքն արագորեն վերածվեց բացահայտ թշնամանքի, իսկ Եգիպտոսի, Իրանի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, և հատկապես Իսրայելի հետ Անկարայի հարաբերությունները դարձան հակոտնյա:

Հավանաբար, Թուրքիայի հետ այս տարածաշրջանային լարվածությունը կարևոր դեր խաղաց չորս հայ անձնավորությունների ոգևորիչ ընդունելության մեջ Իրանի և Հորդանանի ամենաբարձրաստիճան պաշտոնատարների կողմից, որտեղ նրանք ջերմ և արդյունավետ քննարկումներ ունեցան իրենց փոխադարձ շահերի ու մտահոգությունների վերաբերյալ: Ահա նրանց այցելությունների գլխավոր պահերը.

- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի, վարչապետ Աբդալլահ Անսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավափդեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Տարաունայի հետ: Այցելության ընթացքում Երևանի և Ամմանի քաղաքապետերը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր ստորագրեցին: Երկու պետությունների ղեկավարները որոշեցին ստեղծել միջխորհրդարանական բարեկամության խմբեր և ընդլայնել իրենց համագործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության և առողջապահության բնագավառներում: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Հորդանանի ղեկավարությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին ապաստան տալու և ներկայումս Հորդանանի հայ համայնքի կարիքներին հատուկ ուշադրություն դարձնելու համար:

Հայաստանի նախագահն իր շնորհակալությունը հայտնեց Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի՝ 1917 թվականի ուղերձի համար, որում նա հորդորել էր հավատացյալ մահմեդականներին աջակցել Ցեղասպանության հայ գաղթականներին. «պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր ունեցվածքը և ձեր երեխաներին»: Նախագահ Սարգսյանը նաև հարգանքի տուրք մատուցեց հանգուցյալ Հուսեյն թագավորի հիշատակին, ով 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան: Այնուհետև Նախագահը ներկա գտնվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից Սուրբ Կարապետ եկեղեցու օծման պատմական արարողությանը՝ Հորդանան գետի ափին, որտեղ մկրտվել էր Հիսուս Քրիստոսը: Սրբազան վայրում եկեղեցու հողը մեծահոգաբար նվիրաբերել էր Հորդանանի կառավարությունը: Հետաքրքիր է, որ մինչ Թուրքիան օգնում և դրդում է ջիհադական ահաբեկիչներին ոչնչացնելու Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը Դեր Զորում, Հորդանանի կառավարությունը օժանդակում է Հորդանան գետի ափին Հայոց եկեղեցու կառուցմանը...

- Իրան կատարած իր կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նախագահ Հասան Ռոհանիի հետ և մի շարք պայմանագրեր ստորագրեց էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի վերաբերյալ: Պարոն Աբրահամյանը նախագահ Ռոհանիին փոխանցեց Հայաստանի նախագահի հրավերը' ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Վարչապետը, կաբինետի յոթ նախարարների ուղեկցությամբ, նաև հանդիպումներ ունեցավ Իրանի առաջին փոխնախագահ Էնհաղ Ջահանգիրի, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրիի հետ. վերջինս բարձր գնահատեց հայ համայնքի դերը Սպահանի զարգացման գործում:

- Արամ կաթողիկոսը հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին, ով բարձր գնահատեց իրանահայ համայնքի դերը. «Իրանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել հայ համայնքին, իսկ Իրանի մահմեդականների և հայ քրիստոնյաների միջև հարաբերությունները միշտ դրական զարգացում են ունեցել»: Նրանք նաև քննարկեցին տարածաշրջանում թուրքական կառավարության բացասական դերը: Արամ կաթողիկոսը նաև հանդիպեց Սպահանի նահանգապետի և Միջմշակութային և միջկրոնական երկխոսության իսլամական կազմակերպության առաջնորդների հետ: Իրանի նախագահի Է թնիկ և կրոնական հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին, Նախագահ Ռոհանիի անունից ընթրիք տվեց՝ ի պատիվ Արամ կաթողիկոսի: Ելույթ ունենալով Նոր Ջուղայի համաժողովում՝ Թուրքիայից Հայոց ցեղասպանության պահանջատիրության վերաբերյալ, Կաթողիկոսը հայտարարեց. «անկախ հանգամանքներից և անցած տարիներից, մենք շարունակելու ենք արդարություն պահանջել մեր նահատակների համար»:

Չորս հայ ղեկավարների զուգադիպած այցերը Իրան և Հորդանան ամրապնդում են խիստ դրական կապերը երկու մահմեդական երկրների և Հայաստանի ու հայ ժողովրդի միջև, և ընդգծում Թուրքիայի հավելյալ մեկուսացումը Մերձավոր Արևելքում»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder