Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պոլիտեխնիկից հեռացված դասախոսի բաց նամակը` Արմեն Աշոտյանին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության արդեն նախկին պետ Վլադիմիր Խոեցյանը բաց նամակով դիմել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Պոլիտեխնիկում տիրող իրավիճակին:

«Մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած` իր անձի շուրջ սեքս-սկանդալի գործով մեղքը Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը փորձում է «բարդել» իմ ուսերին` սեփական անունը մաքրելու համար, այդ նպատակին հասնելու համար չխնայելով ոչ մի միջոց եւ հաշվի չառնելով ոչ բարոյական արժեքները, ոչ իրավական նորմերը։ Պրն. Թոքմաջյանը բացահայտ հայտարարում է, որ ինքն ինձ է կասկածում սեքս-սկանդալի գործում, այն պարագայում, երբ համակարգիչը, որից հնարավոր կլիներ ստանալ իր ՖԲ գաղտնաբառը, իր անձնական նոութբուքն է, որը երբեք միացված չի եղել համալսարանի ներքին ցանցին, մշտապես օգտագործել է 3G ինտերնետ եւ երբեք չի սպասարկվել կամ հասանելի չի եղել իմ կամ իմ կողմից այն ժամանակ ղեկավարվող վարչությանը։ Ես ինքս երբեք չեմ ունեցել նամակագրություն պարոն Թոքմաջյանի հետ։ Այսինքն` պնդել, թե ես կարող էի մուտք գործել նրա ՖԲ էջը, հավասարազոր է պնդել, որ ես ի վիճակի եմ մուտք գործել ցանկացած ՖԲ էջ, որը աբսուրդ է։

Իմ նկատմամբ իրականացվող անօրեն հետապնդումների հերթական քայլն այն էր, որ ս.թ. նոյեմբերի 5-ին պրն. Թոքմաջյանն իր հրամանով ինձ ազատեց միաժամանակ ՀՊՃՀ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետի եւ ֆիզիկայի ամբիոնի ասիստենտի պաշտոններում իմ աշխատանքից` հիմնավորելով իր որոշումը մինչ այդ տրված երկու նկատողություններով։ Մինչդեռ նկատողություններից առաջինը որոշման պահին գտնվում էր վարչական դատարանի վարույթում, ինչի մասին ՀՊՃՀ-ն պատշաճ կերպով ծանուցվել էր։ Ընդ որում այդ նկատողությունը տալուց առաջ ինձնից պահանջած բացատրագրում կային անբեկանելի հիմնավորումներ, որ նկատողության հիմքերն օրինական չեն։ Բացի այդ, նկատողությունը տրվել է փաստաթղթավորման գործընթացի խախտմամբ, եթե չասեմ` կեղծմամբ. նկատողության տեքստում նշվում է, այն տրվում է ռեկտորատի նիստի որոշմամբ, մինչդեռ ռեկտորատի նիստի ժամանակ պրն. Թոքմաջյանը հայտարարել է, որ հարցը չի դնում քննարկման եւ հայտարարում է նկատողությունը միանձնյա։ Այս մասին կփաստեն ռեկտորատի անդամներից շատերը, ինչպես նաեւ նիստի ձայնագրությունը։ Երկրորդ նկատողությունն, իր հերթին, պրն. ռեկտորն ինձ տվել է սեքս-սկանդալի գործով իրավապահ մարմիններում ՀՊՃՀ ներկայացուցիչը լինելու ընթացքում իմ` դասերը բաց թողնելու համար, որը եւս հեռու է հիմնավորված կամ տրամաբանական լինելուց։

Պրն. Թոքմաջյանի հաստատած բռնատիրական կարգերն այսքանով չեն սահմանափակվում. անհասկանալի հիմնավորմամբ, աշխատանքից հեռացնելուց հետո համալսարանի աշխատակազմի ղեկավարը հանձնարարում է անվտանգության աշխատակիցներին, որ ինձ ներս չթողնեն համալսարան, եւ դա այն դեպքում, երբ ես որպես անհատ խորհրդատու իրականացնում եմ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ԿԳՆ դրամաշնորհային ծրագրով բազմաթիվ գործառույթներ, եւ իմ բացակայությունը կարող է էապես ազդել ծրագրի ընթացքի վրա։

Իմ նկատմամբ հաշվեհարդարի «կազմակերպված ծրագրի» շրջանակում պարոն Թոքմաջյանը սկսել է հալածել նաեւ քեռուս` ֆիզիկայի ամբիոնի արդեն նախկին վարիչ եւ մինչբուհական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին։ Նախ պրն. Թոքմաջյանը, հղվելով ակադեմիկոս Է. Ղազարյանի ստուգումների արդյունքների վրա, որտեղ վերջինս արձանագրել էր Ուսումնամեթոդական վարչության կողմից հաստատված առարկայական ծրագրերի բովանդակային շտկումների կարիք, Ա. Խաչատրյանին հեռացրեց ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից` պահանջելով 9 տարի այդ պաշտոնը զբաղեցրած մարդուն մեկ ժամում ազատել աշխատասենյակը։ Հատկանշական է, որ Ա. Խաչատրյանն այդ պաշտոնում ընտրվել էր ՀՊՃՀ գիտական խորհրդի քվեարկությամբ, իսկ պրն. Թոքմաջյանն ազատել է նրան սեփական միանձնյա որոշմամբ։

Դրանից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրեց գիտական խորհրդի նիստ եւ հարց բարձրացրեց ընդամենը 2 ամիս առաջ իր պաշտոնավարման ընթացքում ստեղծված` մինչբուհական կրթության գծով պրոռեկտորի հաստիքի աննպատակահարմարության վերաբերյալ։ Անց կացնելով աննախադեպ քվեարկություն (տեղից ռեկտորի ժ/պ-ն կարդում էր անդամների անուննեը եւ վերջիններս տեղից գոռում էին կողմ կամ դեմ), ստացավ պատկեր` 45 կողմ եւ 45 դեմ։ Չամփոփելով արդյունքները հայտարարեց ընդմիջում, որի ընթացքում ունեցավ առանձնազրույց դեկաններից մեկի հետ, ով ընդմիջումից հետո փոխեց իր ձայնը եւ 46 կողմ 44 դեմ հարաբերությամբ ամփոփեց քվեարկությունը` հաստիքի կրճատման օգտին։ Մինդեռ համալսարանի կանոնադրությամբ ամրագրված է, որ հարցը քվեարկությամբ համարվում է որոշված գիտխորհրդի ամբողջական կազմի, այլ ոչ ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ (Համալսարանի կանոնադրության 38-րդ կետի երկրորդ նախադասություն)։ Այսինքն պրն. Թոքմաջյանի բարձրացրած հարցը կարող էր համարվել որոշված 51 կողմ ձայնով։ Չնայած այս հանգամանքին` նա «գիտխորհրդի որոշմամբ» կրճատեց պարոն Խաչատրյաի զբաղեցրած հաստիքը։

Ցավոք, պրն. Թոքմաջյանի եւ նրա «թիմակիցների» ապօրինությունների շղթան` ուղղված իմ եւ ինձ հետ կապված անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն, այսքանով չի ավարտվում, եւ այդ նպատակով նրանք դիմում են Պոլիտեխնիկի համար խիստ անհարիր, անպատվաբեր եւ աննախադեպ միջոցների։ Պրն. Թոքմաջյանի կողմից վերջերս նշանակված` Պոլիտեխնիկի աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը, սպասելով պարոն Խաչատրյանի աշխատասենյակի դիմաց 15 րոպե, մինչեւ վերջինս դուրս կգա աշխատասենյակից, փորձել է կոնֆլիկտ հրահրել նրա հետ` հասցնելով պրոֆեսորին անձնական վիրավորանքներ եւ սադրելով նրան տեսագրող սարքերի առջեւ կոմպրոմատային քայլերի, սակայն հասկանալով, որ պարոն Խաչատրյանը չի տրվելու մանիպուլյացիաներին, անցել է ավելի արգահատելի եղանակով կռիվ հրահրելու փորձի. քաշքշել, հետապնդել, գրավոր խոսքի համար չափազանց գռեհիկ եւ ագրեսիվ կերպով բացատրություններ է պահանջել այդ պահին պրն. Խաչատրյանին բարեւելու համար մոտեցած` ՀՊՃՀ վարժարանի սաներին, կրքերը թեժացնելով այնքան, որ պրն. Խաչատրյանը ստիպված լինի հորդորել աշակերտներին արագ հեռանալ այդտեղից` լրջորեն անհանգստանալով նրանց անվտանգության համար։ Այո, որքան էլ զարմանալի է` պրն. Զատիկյանից սպասելի է ֆիզիկական բռնությունը նույնիսկ երեխաների նկատմամբ. համենայն դեպս շատերի մոտ նա ինքն արդեն հասցրել է նման կերպար ձեւավորել։

Պրնք. Թոքմաջյանը եւ Զատիկյանը մեկ այլ առիթով` շաբաթ օրը, կանչել են ՀՊՃՀ քոլեջի մի քանի տարեց աշխատակիցների եւ վիրավորել նրանց` «Դուք կապիկներ եք», «Նենց մի արեք ձեր հետ քֆուրով խոսանք» եւ նման այլ արտահայտություններով (ի դեպ, վերջին արտահայտությունը ես անձամբ լսել եմ պրն. Զատիկյանից նաեւ այլ անձանց հասցեին), եւ քոլեջի աշխատակիցների գերվրդովված բողոքի ակցիայից հնարավոր է եղել խուսափել միայն այն ժամանակ դեռ պրոռեկտոր Խաչատրյանի մեծ ջանքերի գնով։ Թոքմաջյանը եւ Զատիկյանը պրն. Խաչատրյանի հետ ունեցել են լարված խոսակցություն, երբ վերջինս նրանց հայտարարել է, որ անկախ պատճառներից` չի կարելի դասախոսներին անվանել «կապիկներ» կամ սպառնալ «քֆուրով խոսել»։

Որպես ոլորտի համակարգող եւ պատասխանատու` դիմում եմ Ձեզ խնդրանքով` զբաղվել ոչ միայն Պոլիտեխնիկի, այլեւ ողջ բուհական համակարգի համար մեծ կարեւորություն ներկայացնող այս խնդրով։ Վերջին երկու ամիսների ընթացքում Պոլիտեխնիկում աշխատելը նմանվել է կատաղած գազանի հետ մեկ վանդակում լինելուն։

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder