Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հիմնանորոգումից հետո «Մալաթիա» պուրակը հանձնվել է շահագործման

Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Մալաթիա» պուրակը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է վերակառուցված այգում ու գնահատել կատարված աշխատանքը: Իրենց գոհունակությունը հայտնելով ծրագրի կյանքի կոչման համար՝ բնակիչներն ընդգծել են, որ այգիների բարեկարգման ու կառուցման ծրագրերն իրապես կարեւոր են, եւ վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Բարեկարգման ծրագրի շրջանակում 1.7 հա մակերեսով նախկինում կիսաբարեկարգ ու անխնամ տարածքի փոխարեն բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հանգստի գոտում տեղադրվել են զրուցարաններ, նստարաններ, աղբամաններ ու մանկական խաղեր: Կառուցվել են նոր արահետներ, աստիճաններ, անցկացվել է արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ: Հաշվի առնելով պուրակի թեք ռելիեֆը՝ ծրագրի շրջանակում կառուցվել են նաեւ նոր հենապատեր, ինչպես նաեւ նորոգվել են առկա հենապատերի վթարային հատվածները: Բնակչության սակավաշարժ խմբերի մուտքն այգի մատչելի դաձնելու նպատակով էլ հանգստի գոտու 9 մուտքերից 5- ն ապահովվել են թեքահարթակներով: «Վերակառուցման նախագիծը կազմելիս որպես պարտադիր պայման դրվել էր հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար նույնպես պուրակը մատչելի դարձնելը, որի արդյունքում պուրակի 9 մուտքերից 5-ը ամբողջությամբ հարմարեցված են: Բացի այդ, արահետները նույնպես կահավորված են թեքահարթակներով եւ, ընդհանրապես, մեր կողմից որպես պարտադիր պայման է դրված քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս հատուկ ուշադրություն դարձնել մատչելիության ապահովմանը: Նաեւ հիմնանորոգման ծրագրեր իրականացնելիս ենք աշխատում հնարավորության դեպքում վերացնել դեռ խորհրդային տարիների կառուցապատման այդ բացը եւ հանրային նշանակության շենքերի մուտքերը նույնպես ապահովել թեքահարթակներով: Արդեն երկրորդ տարին է, որ մենք, համագործակցելով ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, զգալի աշխատանքներ ենք իրականացրել մայրաքաղաքի փողոցների մայթերը նույնպես մատչելի դարձնելու ուղղությամբ: Անելիքներ, իհարկե, դեռ ունենք եւ շարունակաբար պետք է իրականություն դարձնենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է բոլորի համար իսկապես մատչելի քաղաք ունենալու համար», - նշել է քաղաքապետը: Առանձնակի կարեւորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է համագործակցության համար եւ ողջունում է գործընկեր կառույցների մասնակցությունը Երեւանի զարգացման ծրագրերին. «Վերջին տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր այն վայրերում որտեղ հնարավոր է ձեւավորել անտառպուրակներ, բակային տարածքներ ու այգիներ, մենք իրականացրել ու իրականացնում ենք այս աշխատանքերը: Բացի այդ, հետեւողականորեն կյանքի ենք կոչում նաեւ իրենց նպատակային նշանակությունը կորցրած այգիների ու պուրակների վերակառուցման ծրագիրը, որը եւս անչափ կարեւոր է: Այսօր մենք երեւանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը, որը կառուցվել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում: Շնորհակալ եմ մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր մեծ սիրով են միացել քաղաքապետարանի ծրագրերին եւ իրենց լուման են ներդնում Երեւանն ավելի բարեկարգ, գեղեցիկ եւ հարմարավետ դարձնելու գործում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով հաջողված ու արդյունավետ համագործակցության համար, ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է: Քաղաքապետն ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն այգում եղեւնի են տնկել:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank