Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին. Սասունյան

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել: Այս մասին գրում է Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ:   «Չնայած և հանրապետականները, և դեմոկրատները ավանդաբար աջակցում են հայ-ամերիկյան հարցերին, սակայն որոշ մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա Վաշինգտոնում՝ նոր Կոնգրեսում տեղ գտած խոշոր փոփոխությունների պատճառով, որը կգործի 2015 թվականի հունվարից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի վճռական տարվա ընթացքում:   Մի քանի գլխավոր հայամետ դեմոկրատ սենատորներ կկորցնեն իրենց ղեկավար պաշտոնները՝ նոր հանրապետական մեծամասնության պատճառով: Օրինակ՝ սենատոր Ռոբերետ Մենենդեսը, որը հայկական հարցերով A+ է գնահատվում Հայ Դատի հանձնախմբի կողմից, այլևս չի նախագահի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրան կփոխարինի հանրապետական սենատոր Ռոբերտ Քորկերը (D+), մեկն այն հինգ հանրապետական սենատորներից, որոնք անցյալ ապրիլին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Բացի այդ, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը (A) կդառնա փոքրամասնության առաջնորդ: Նրան կփոխարինի սենատոր Միթչ ՄակՔոնելը (C+), որն աջակցություն է ստացել Հայ Դատի հանձնախմբի կողմից վերընտրվելու համար: Սենատոր ՄակՔոնելը դրական է քվեարկել որոշ հայկական հարցերի վերաբերյալ:   Պատկերն ավելի պայծառ չէ Ներկայացուցիչների պալատում՝ հայ-ամերիկյան հարցերի վերաբերյալ նրա բարձրագույն ղեկավարության դիրքորոշման առումով: Հանրապետական խոսնակ Ջոն Բոեները, որ կտրուկ աճ է ստացել իր կուսակցության մեծամասնության համար, Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի զբաղվի Հայոց ցեղասպանության հարցով: Զարմանալի չէ, որ Հայ Դատի հանձնախումբը նրան C գնահատական էր տվել: Հույսի մի շող է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Քեվին ՄակՔարտին (B-), որն ստացել է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վերընտրվելու համար և սերտ կապեր է պահպանում իր հայ ընտրողների հետ: Բարեբախտաբար, կոնգրեսական Էդ Ռոյսը (A+), որը ևս վայելում է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը, դեռ կնախագահի Արտաքին հարաբերությունների կարևոր հանձնաժողովում:   Զարմանալի չէ, որ թուրքական լրատվամիջոցները հոխորտում են Կոնգրեսի ընտրությունների արդյունքների համար: «Հանրապետականները Հայկական հարցում նախընտրում են Թուրքիային», այսպիսին էր թուրքական «Սաբահ» թերթի խորագրերից մեկը: Լրագրող Ռաջիփ Սոյլուն գրել է. «Սենատի ներսում տեղի ունեցած որոշ փոփոխություններ կօգնեն Թուրքիայի անախորժ փորձառությանը Կոնգրեսի հետ»: Սենատոր Մենենդեսի «հեռացումը» Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «կօգնի Սենատում Թուրքիայի անհարմար և թույլ դիրքին»: Լրագրողը շարունակեց՝ Ներ կայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնության վերահսկողությունը անվանելով «ևս մեկ լավ լուր Թուրքիայի համար, քանի որ պալատի խոսնակ Ջոն Բոեներն արդեն խոստացել է Հայկական հարցը չբերել պալատի օրակարգ»: «Կոնգրեսը չի զբաղվի այս հարցով: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբաններ չենք», ասել է նա Անկարա կատարած իր այցելության ժամանակ 2014 թ. ապրիլին»:   «Սաբահ» թերթի մեկ այլ հոդվածում, Իլնուր Չևիկը մեծամտորեն գրել է. «Թուրքիայի ճակատագիրն այնքան էլ վատ չէ», ի դեմս «հավանական խնդիրների՝ Օսմանյան ժամանակաշրջանում հայերի հետ կապված 1915-ի իրադարձությունների 100-ամյակի առթիվ»: Չևիկը հանրապետականներին ներկայացնում է որպես ոչ այնքան «կռվարար» Հայկական հարցի վերաբերյալ, որքան դեմոկրատները, «որոնք իրենց կոտորում են ԱՄՆ-ում հայկական լոբբիին գոհացնելու համար, հետևաբար ավելի ընդունակ կլինեին հայերի վերաբերյալ կոշտ ձևակերպումներին, հատկապես 2015 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակն է, երբ Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերը սպանվեցին և այս վիճահարույց հարցը հայերն անվանում են ցեղասպանություն»:   Մեկ այլ թուրքական պարբերական՝ World Bulletin-ը, իր հոդվածը հրճվանքով վերնագրել է. «Հանրապետականների հաղթանակը ԱՄՆ Կոնգրեսում նպաստավոր է Թուրքիայի համար»: Հոդվածում նշվում է, որ «դեմոկրատի գլխավորությամբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մղձավանջ կլիներ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, քանի որ այն հանդես էր գալու օրինագծերով՝ ցեղասպանության հայկական պահանջներով արևելյան Թուրքիայում տեղի ունեցած 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ»: Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի թուրքակ ան հետազոտական ծրագրերի տնօրեն Սոներ Չագափթայը հաստատեց նոր Սենատի թուրքամետ կողմնորոշումը, քանի որ «հանրապետականներն են, որոնք կանխել են Թուրքիայի դեմ ցեղասպանության պահանջներով օրինագծերը»: Մեկ այլ թուրք վերլուծաբան՝ Քադիր Ուսթունը, նկատել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևի անցկացման հնարավորությունը «երբեք այսքան ցածր չի եղել, քանի որ Կոնգրեսը հանրապետականների վերահսկողության տակ է»:   Այժմ Կոնգրեսի հանրապետական ղեկավարների հետ սերտ կապեր ունեցող ամերիկահայերի պարտքն է՝ համոզել նրանց պահպանելու հայկական նախաձեռնությունները, միաժամանակ բացահայտելով Թուրքիայի աջակցությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային շահերին Մերձավոր Արևելքում»:
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder