Այս պահին Ֆինանսների նախարարության շենքի դիմաց մեկնարկել է «Դ!ԵՄ ԵՄ» շարժման բողոքի ակցիան: Ակցիայի մասնակից, «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց պահանջը մեկն է. «Ընդհանուր մի բան ենք պահանջելու, աշխատե՛ք»:
Նա նշեց նաև, որ բավականին երկար ժամանակ է անցել, ինչ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական էր տվել Ֆիննախին՝ մշակվի համապատասխան օրենսդրական ակտ, որով կլուծվի այն երիտասարդ դասախոսների հարցը, ովքեր համատեղությամբ են աշխատում այս կամ այն բուհում:
«Մինչ օրս, հանրությունը չգիտի որևէ քայլ, որը Ֆիննախի կողմից ձեռնարկված կլինի՝ այս խնդիրը լուծելու համար»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Նշենք, նաև որ այս պահին ոստիկանները փակել են դեպի Ֆիննախ տանող ճանապարհը և չեն թողնում ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին:
Ակցիայի մասնակիցները բանակցում են ոստիկանության հետ՝ շենքին մոտենալու համար: