Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին Հայաստանին և հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ պետությունների ստանձնած պարտավորությունների մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնում ենք հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում անցկացված հանդիպման ընթացքում, իրենց կողմից ստանձնած պատասխանատվության մասին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ավելի վաղ, Մինսկի խմբի երեք համանախագահների ներկայացուցիչները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դատապարտել են իրավիճակի սրումը: