Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պարզաբանում. Անահիտ Բախշյանի կողմից տարածած «Վեց երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու» վերտառությամբ հայտարարության վերաբերյալ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած «Վեց երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու» վերտառությամբ անհիմն հայտարարության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տանը բնակվող ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքը մշտապես եղել և մնում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ուշադրության և հոգածության ներքո: Ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում՝ 8 անձով և, որպես բազմազավակ ընտանիք, ընդգրկված է պետական աջակցության ծրագրերում: Մասնավորապես. 20.05.2013թ. ծնված երեխայի՝ Անահիտ Հովհաննիսյանի ծննդյան կապակցությամբ ստացել է 430000 դրամ միանվագ ծննդյան նպաստ, 50.000 դր. միանվագ օգնություն, մյուս երեխայի առաջին դասարան հաճախելու կապակցությամբ 25.000 դր.՝ հագուստի և այլ պարագաների գնման նպատակով: Բացի այդ, ամսական 68500 դրամի չափով ընտանեկան նպաստ է ստանում: Արմենուհի Մանուկյանի տղան՝ Ջիվան Հովհաննիսյանը ծառայում է բանակում, դուստրը և 2 ավագ որդիները ամուսնացած են: Վերջինները բնակվում են 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ընտանիքին նվիրաբերված Քանաքեռ 14 փողոցի 38 շենքի երկու բնակարաններից մեկում՝ հ. 39 երկսենյականոց բնակարանում: Ինչ վերաբերում է ազատամարտիկի ընտանիքի նկատմամբ քաղաքային իշխանությունների վերաբերմունքին, ապա նշենք, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ նշված ընտանիքը մշտապես եղել է քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և անձամբ վարչական շրջանի ղեկավարի հոգածության ներքո. 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականը վարչական շրջանի կողմից պարբերաբար ստացել է դրամական աջակցություններ՝ ընդհանուրը 200.000 դրամի չափով: Այս տարվա սեպտեմբերի 8-ին Հովհաննիսյանների ընտանիքի դպրոցահասակ երեխաներին վարչական շրջանի աշխատակազմի կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ, հագուստ, կոշկեղեն, նաև միջնորդագիր է ուղարկվել թիվ 173 դպրոց՝ երեխաներին ուսումնական գրականությամբ անվճար աջակցելու համար: Սեպտեմբերի 23-ին ազատամարտիկի երեխաներին օժանդակելու խնդիրը սոցիալական ապահովության վարչության կողմից քննարկվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի հետ և Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ առաջարկվել է օժանդակել ընտանիքին: Այնուհետև կատարվել է տնային այցելություն, երեխաների դպրոցական կարիքները հոգալու նպատակով տրամադրվել են ձմեռային կիսաճտքավոր կոշիկներ, գուլպաներ, տաբատներ, գրենական պիտույքներ, պայուսակներ` ըստ ընտանիքի ներկայացրած կարիքի, սակայն երեխաները դարձյալ կանոնավոր չեն հաճախել դպրոց, չնայած օգտվում են նաև դպրոց տանող անվճար ավտոբուսից: 28.10.2014-ին վարչական շրջանի ղեկավարի և երեխաների հոր՝ Գ.Հովհաննիսյանի հետ քննարկվել է ընտանիքին աջակցելու նպատակով Խարբերդ թաղամասում բանջարեղենի կրպակի տեղադրման հնարավորությունը, Գ. Հովհաննիսյանը առաջարկել է իրենց տրամադրել մեկ կով, որով կհոգան ընտանիքի որոշակի պարենային խնդիրները, որի հնարավորությունը նույնպես ներկայում քննարկվում է: Չնայած ձեռնարկված միջոցներին, երեխաները կրկին բացակայել են դպրոցից՝ տարբեր պատճառաբանություններով: Ավելորդ չէ նաև նշել, որ հաճախակի բացակայությունների պատճառով ծնողները ամիսներ առաջ հրավիրվել են դպրոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվել են բազմակողմանի օգնություններ և ծնողները վստահեցրել են, որ երեխաները կհաճախեն դպրոց, ինչում, սակայն, հետևողական չեն գտնվել: Կանաց միամսյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, 03.04.2014թ. ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ազգային ժողովի փախխոսնակ Հ. Նաղդալյանը, Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այցելել են քաղաքացու ընտանիք՝ շնորհավորելու բազմազավակ մայր Արմենուհի Մանուկյանին, և ընտանիքին տրամադրվել է դրամական օժանդակություն, հագուստ, նաև քաղաքապետի կողմից նվերներ նրանց նորածնին: Տեղեկատվությունը լուսաբանված է տարբեր լրատվամիջոցներով, նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։ Ի դեպ, այս տարի ընտանիքի մայրը ինքն է հրաժարվել երեխաներին ամառային ճամբար ուղարկելու քաղաքապետարանի կողմից արված առաջարկից: Հարկ է նաև նշել, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության սոցիալական բաղադրիչի շրջանակներում քաղաքապետի հանձնարարությամբ ընտանիքին նվիրաբերվել է կենցաղային տեխնիկա: Ավելորդ չենք համարում նաև նշել, որ Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տունը, որտեղ ներկայում բնակվում է ընտանիքը, գնվել է 2007 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով ընտանիքին տրամադրված շուրջ 25.0 մլն դրամով: Ներկայացվածը թերևս բավարար է փաստելու, որ Հովհաննիսյանների ընտանիքը մշտապես օգտվել և օգտվում է ինչպես պետության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից: Մնում է միայն հավելել, որ ընտանիքը եղել և շարունակելու է մնալ քաղաքապետարանի հոգածության ներքո՝ այսուհետ ևս ընդգրկվելով սոցիալական ծրագրերում: Ավելորդ չի լինի նշել, որ ցանկության դեպքում այս ամենին կարող էր տեղեկանալ նաև Երևանի ավագանու հարգարժան անդամ Անահիտ Բախշյանը, ինչը, սակայն չի արել՝ գերադասելով հիմնազուրկ ապատեղեկատվության տարածումը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչություն
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank