Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները նոյեմբերի 13-ին' ժամը 16.05-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 1978թ. ծնված Արմեն Հ.-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Արմեն Հ.-ն հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: