Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշիքնի մամուլի ծառայությանը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը`Յենս Ստոլտենբերգը, 2014թ.-ի նոյեմբերի 17-ին կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների մանրամասները դաշինքի մամուլի ծառայությունը չի նշել: