Հայաստանում գործող օտարերկրյա բանկերից մեկի հաճախորդ բարեկամներիցս մեկը վերջերս հայտնեց, որ փակել է այդ բանկում ունեցած իր հաշիվները: Պատճառըՙ բանկի աշխատակցի ծայրահեղ հարցասիրությունը: Բարեկամս հրավիրված է եղել բանկՙ թարմացնելու (բանկիրների արտահայտությամբ «թարմեցնելու» կամ up-date անելու) անձնական տվյալները. բնակարանի հասցե, էլեկտրոնային կապ, հեռախոս, կենսաչափական անձնագիր, եւ այլն: Սակայն աշխատակիցը պահանջել է նաեւ այլ տվյալներ, որոնք բանկային գործարքների համար անհրաժեշտ չենՙ կնոջ ու երեխաների տվյալներ, նախկին քաղաքացիություն, աշխատանքային կարգավիճակ, անշարժ գույք եւ ուրիշ բաներ: Վրդովված էր բարեկամս: Քիչ էր մնում, ասում է, ինտիմ կապերով էլ հետաքրքրվեին: Գրում է «Ազգ»-ը:
Մեկ ուրիշ բարեկամ, որ հասարակական կարգով աշխատում-օգնում է կրթաբարեսիրական մի կազմակերպության եւ արդեն քանի տարի Մ. Նահանգներից անձնական իր հաշվի վրա գումարներ է ստանում ըստ նախապես պայմանավորված անվանական ցուցակի որոշ կարիքավորների բաշխելու համար, հերթական գումարը նմանատիպ մի բանկից ստանալու պահին իսկական հարցաքննության է ենթարկվել աշխատակցի կողմից. անձնական բազմաթիվ տվյալներից ու տարբեր փաստաթղթերից բացի նրանից պահանջել են գումարն առաքողների մասին մանրամասն տվյալներ, ապացույցներ, փաստաթղթեր:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: