Ֆրանսիայի իշխանությունները լրջորեն մտահոգվել են իրենց ատոմային Էլեկտրակայանների անվտանգության ապահովման հիմնախնդրով՝ ատոմակայանների վրա անօդաչու թռչող ապարատների թռիչքների վերաբերյալ հոկտեմբերին երկրի զանգվածային լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի պաշտոնական մի աղբյուր, որը չի ցանկացել հայտնել իր անունը, AFP գործակալությանը հայտնել Է, որ «որոշակի տեխնիկական միջոցներ», այդ թվում՝ շարժական ռադիոտեղորոշիչ համալիրներ են «տեղակայվել այն ատոմակայանների մերձակայքում, որոնց վրա վերջերս անօդաչու թռչող ապարատներ են նկատվել»:
Ֆրանսիայի Electricite de France (EDF) Էներգետիկ ընկերության տվյալներով՝ հոկտեմբերի սկզբից անօդաչուներ են նկատվել յոթ ատոմակայանների վրա: Անօդաչուներն ատոմակայանների վրա են հայտնվել, որպես կանոն, գիշերը կամ վաղ առավոտյան, երբեմն երկու օբյեկտների վրա միաժամանակ: Ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ 19 նման միջադեպ Է արձանագրվել 16 տարբեր միջուկային օբյեկտների շրջանում: EDF-ն դիմել Է ոստիկանությանը, քանի որ անօդաչուների գործարկուների շարժառիթներն անհայտ են եղել:
Ֆրանսիայում շահագործման մեջ են 19 ատոմային կայաններ, որոնք ընդհանուր առմամբ ունեն 58 ռեակտոր: Ատոմակայանների թվով հանրապետությունն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: