Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ռազմական կոմիտեն նոյեմբերի 17-ին Եկատերինբուրգում բացվող նիստում քննարկելու է տարածաշրջանի անվտանգությունը, հակաօդային պաշտպանության միավորված համակարգը եւ զինծառայողների պատրաստությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունում:
Բացի այդ, նիստի մասնակիցները կամփոփեն 2014 թվականին օպերատիվ եւ մարտական պատրաստության հիմնական համատեղ միջոցառումների անցկացման արդյունքները, ինչպես նաեւ կքննարկեն ռազմական ուսումնական հաստատություններում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինծառայողների ուսուցման կազմակերպման կատարելագործման հարցերը:
Պլանավորվում է քննարկել նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ռազմական համագործակցությունը:
Կոմիտեն ստեղծվել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր, դրա կազմի մեջ մտնում են ՀԱՊԿ-ի երկրների գլխավոր շտաբների պետերը: