Ռուս զբոսաշրջիկները քիչ է մնացել՝ զոհվեն Փուքեթում (Թաիլանդ) փղի վրա զբոսանք կատարելիս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Phuket Gazette հրատարակությանը:
Վերջինիս տվյալներով՝ 18-ամյա փիղը ոտնատակ է տվել անասնավարին և փախել ջունգլիներ: Այդ պահին կենդանու մեջքին է եղել ռուսաստանցի մի կին՝ դստեր հետ: Փիղը շուրջ երեք կիլոմետր վազել է ջունգլիներով, երբ փրկարարներին հաջողվել է հասնել նրան արմավենիների տնկադաշտում և քնեցնել նրան տրանկվիլիզատոր կրող տեգերով:
Նշվում է, որ փղի նման պահվածքի պատճառը եղել է ամուսնական շրջանը, որի ժամանակ կենդանու արյան մեջ կտրուկ բարձրացել է տեստոստերոնի մակարդակը, ինչն էլ ագրեսիա է հրահրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: