Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար

Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 12-ին ոճիր գործեցին՝ խփելով հայկական անզեն ուղղաթիռը Արցախի սահմանամերձ տարածքում և սպանելով անձնակազմի երեք սպաներին: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական օդանավի վրա աննախադեպ էր: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում:   «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ: «Հայաստանը ոչ միայն պետք է հակահարված տա Ադրբեջանին, այլ նաև ձեռնարկի դիվանագիտական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացահայտելու և դատապարտելու այն երկրին, որի վաճառած հրթիռների միջոցով Բաքուն խոցել է հայկական ուղղաթիռը: Պետք է նշել, որ վերջին տարիներին Իսրայելը և Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ժամանակակից ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին:   Այս անարդար հարձակումը մասամբ պայմանավորված է 20-ամյա սահմանային փոխադարձ հրաձգություններով, որի ընթացքում ադրբեջանցի հրաձիգները սպանում են հայերին, իսկ հայ զինվորները պատասխան կրակով՝ ադրբեջանցիներին: Բաքվի իր պալատում նստած Ալիևը, կարծես թե, ամենևին էլ չի անհանգստանում երիտասարդ ադրբեջանցիների կորստով, քանի հավասար թվով հայեր են զոհվում, որովհետև ադրբեջանցիները (մոտ 10 միլիոն) մի քանի անգամ ավելի են, քան հայերը (3 միլիոնից քիչ) իրենց երկրներում: Ալիևի համար ադրբեջանցի զինվորների զոհաբերումը ձեռնտու ներդրում է՝ միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան չլուծված հակամարտության վրա սևեռելու նպատակով:   Համայն հայության վրդովմունքը որոշ չափով փարատվեց, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները հայտնեցին իրենց լուրջ մտադրությունը՝ պատասխանել ադրբեջանական վերջին հարվածին զանգվածային և անհամաչափ հարձակմամբ: Մնում է միայն հուսալ, որ հայկական լայնածավալ հակահարձակումից հետո Ալիևը կհասկանա, որ Ադրբեջանը շատ թանկ է վճարում իր կործանարար ռազմական արկածախնդրության համար:   Ցավոք, հայերի կողմից խոշոր հակահարձակման չանցնելը նախորդ տարիներին խրախուսել է բռնակալ Ալիևին՝ դիմելու ավելի լկտի հարձակումների՝ կիզակետին հասնելով անցյալ շաբաթվա անզեն ուղղաթիռի խոցումով: Ո՞րն է հաջորդը: Քաղաքացիական ինքնաթիռի պայթեցո՞ւմը մեծ թվով հայ ուղևորներով, ինչպես որ նա բազմիցս սպառնացել է:   Մեկ այլ շփոթ իրավիճակ է երկու երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի խաղաղության բանակցությունները, երբ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, անընդհատ կրակում է... Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին և միաժամանակ կրակել: Յուրաքանչյուր գագաթնաժողովից հետո, հայ և ադրբեջանցի ղեկավարները, ինչպես նաև Մինսկի խմբի միջնորդները, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, շարունակ հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները՝ խաղաղ բանակցություններից առաջ, ընթացքում և հետո...   Մինսկի խումբը, ադրբեջանական յուրաքանչյուր հարձակումից հետո, ավելի բարդացնելով իրավիճակը, կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն և մեղքը հավասարապես բարդում է երկու կողմերի վրա: Նման անարդար և կեղծ հավասարությունը միայն քաջալերում է Ադրբեջանին՝ ավելի աշխուժացնելու իր հարձակումները: Եթե միջազգային հանրությունն իսկապես ձգտում է խաղաղ կարգավորման և ցանկանում է կանխել ավելորդ արյունահեղությունը Արցախի շուրջ, ապա այն պետք է արգելի զենքի վաճառքը Ադրբեջանին և խստորեն դատապարտի նրան՝ հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձի համար:   Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի Հայաստանի և Արցախի ժողովրդին պաշտպանելու ադրբեջանական սադրիչ հարձակումներից, նույնիսկ եթե ստիպված լինի կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքի խորքերում: Ալիևը չպետք է մոռանա, որ իր երկրի նավթի ու գազի խողովակաշարերը, նավթահանքերը և նավթավերամշակման գործարանները չափազանց խոցելի են նման հարձակումների դեպքում, որոնք կարող են միլիարդավոր դոլարների վնաս պատճառել նրա երկրի տնտեսությանը:   Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը կանխելու համար Հայաստանը պետք է հայտարարի, որ ոչ միայն հակահարված է տալու, այլև վեց ամսով սառեցնելու է բանակցությունները՝ ադրբեջանական յուրաքանչյուր հարձակումից հետո: Քանի որ Ալիևը հույս ունի բանակցությունների միջոցով վերստանալ Արցախը շրջապատող որոշ տարածքներ, ապա խաղաղ բանակցությունների կասեցումը կարող է հետաձգել և վերջնականապես խափանել որևէ տարածքի վերադարձը: Այսպիսով, բանակցությունների երկար կասեցումից հետո Ալիևը կսովորի, որ չի կարելի խաղաղության մասին խոսել և միաժամանակ պատերազմել...   Եթե Ադրբեջանը համառորեն շարունակի իր թշնամական վերաբերմունքը՝ Հայաստանը կարող է դադարեցնել բանակցությունները և որոշել՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, կամ պաշտոնապես Արցախը հայտարարել Հայաստանի անբաժանելի մաս:   Իսկ եթե Ալիևն այնքան հիմար է, որ պատերազմ սկսի, ապա նա կարող է ավելի շատ տարածքներ կորցնել և ամբողջովին ավերակների վերածել իր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը: Ոչ ոք չպետք է լուրջ ընդունի Ալիևի՝ Հայաստան և Արցախ ներխուժելու անդադար սպառնալիքները: Ռազմական փորձագետների մեծ մասն ընդունում է, որ Ադրբեջանի բանակը զիջում է Հայաստանի բանակին՝ չնայած արդիական զենքեր ձեռք բերելու համար միլիարդավոր նավթադոլարների շռայլ ծախսերին»:
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder