Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԼՂՀ-ն երկրորդ անգամ է դիմել ԿԽՄԿ-ին ուղղաթիռի օդաչուների ճակատագիրը պարզելու պահանջով

Բաքվի ապակառուցողական աշխատանքի եւ ռազմատենչ դիրքորոշման հետեւանքով հայկական կողմն արդեն մեկ շաբաթ է որեւէ տեղեկություն չունի ադրբեջանական օդուժի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ:   Հայկական կողմի եւ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը' այցելել դեպքի վայր եւ փորձել պարզել իրականությունը բախվում են ադրբեջանա կան պատին, քանի որ նրանք արդեն մեկ շաբաթ է կրակահերթի տակ են պահում խոցված ուղղաթիռի վայրն ու թույլ չեն տալիս, որպեսզի միջազգային կազմակերպություններն այնտեղ դիտարկումներ անցկացնեն եւ փրկարարական աշխատանքների շնորհիվ կարողանան որեւէ տեղեկություն ստանալ անձնակազմի ճակատագրերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտում է, որ հայկական կողմի առաջնահերթությունը անձնակազմի մա սին տեղեկություն ստանալն է եւ դրանով է պայմանավորված, որ հայկական կողմը երկրորդ անգամ է դիմում Կարմիր խաչ միջազգային կոմիտեին, որպեսզի վերջինս ջանքերի շնորհիվ հնարավոր լինի Բաքվի հետ հասնել երկխոսության:   «Աշխատանքային բնույթն է այդպիսին եւ որքան հարկ լինի' կդիմ ենք, որպեսզի կարողանանք տեղեկություն ստանալ անձնակազմի վերաբերյալ: Գիտեք, մեզ համար առաջնահերթ է պարզել, թե ինչ է եղել ուղղաթիռի անձնակազմի հետ, եւ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես կրկին դիմել է ԿԽՄԿ-ին որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն այդ հարցում»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ խնդիրը ոչ թե ԿԽՄԿ-ի վատ աշխատանքն է, այլ այն, որ Բաքուն անընդհատ ապակառուցողական է իրեն պահում եւ անգամ մարդասիրական հարցերում ֆաշիստական դիրքորոշումներ հայտնում' որոշ դեպքերում թույլ չտալով հումանիտար օգնություն տրամադրել, ինչպես նաեւ պարզել օդաչուների ճակատագիրը:   Ըստ Բաբայանի, Բաքվի ապակառուցողական քաղաքականության եւս մեկ դրսեւորումն էլ այն է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորը ուղղաթիռի խոցելը հայտարարել է «լավ հնարավորություն», որպեսզի հնարավոր լինի նրանց փոխանակել դիվերսիոն գործունեության համար ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների հետ:   «Սա Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսեւորումն է: Նախ, իրենք որտեղից գիտեն անձնակազմը մահացած է, թե ոչ: Երկրորդ, ուղղաթիռը չեզոք գոտում է: Բացի այդ, նրանք ռազմագերիներ են, նրանց կարգավիճակն այլ է եւ ըստ միջազգային իրավունքի, նրանց պետք է վերադարձնել, այլ ոչ թե փոխանակել հանցագործության համար ձերբակալված դիվերսանտների հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:   Անդրադառնալով, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին, Բաբայանն ասաց, որ շարունակում են աշխատել բոլոր կառույցների հետ որպեսզի միջադեպի մանրամասները պարզվեն: «ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մի քանի անգամ հաստատել է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, ուղղաթիռի խոցման վայրում դիտարկում կատարելու եւ հետաքննություն իրականացնելու համար: Ինչպես հայկական կողմը այնպես էլ միջազգային կառույցները ցանկ անում են, որպեսզի միջադեպի բոլոր մանրամասները պարզվեն, միակ խնդիրն Ադրբեջանն է, եւ այժմ էլ ընթանում են բանակցություններ' հասկանալու, թե ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ»,- ասաց նա:   Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր' նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder