Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցի: Այդ մասին հաղորդել է asbarez.com-ը:
Արքայազնը հանդիպել է Լոնդոնի Հարավային Քենսինգթոնում գտնվող Սուրբ Եղիշե եկեղեցու ժողովի անդամներին, որտեղ բարձրացրել է քրիստոնյաների հետապնդման հարցն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքն ու Սիրիան, որտեղ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ստիպել է հազարավոր մարդկանց փախչել իրենց տներից:
Պատարագի ընթացքում Իրաքի արքեպիսկոպոսը խոսել է հայ քրիստոնյաների առջև ծառացած խնդիրների մասին: