Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մեկ օր­վա ըն­թաց­քում կա­րող են ճա­կա­տագ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ լի­նել»․ «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Գյուղմթերքի առաջարկպահանջարկի համամասնությունն ապահովելը բարդ խնդիր է

Լավագույն ճանապարհը կլինի, եթե ունենանք հստակ կանխատեսումներ, թե յուրաքանչյուր տարի գյուղատնտեսական այս կամ այն ապրանքի պահանջարկը որքան կլինի և ապահովենք առաջարկ-պահանջարկի համամասնությունը: Սակայն սա բարդ խնդիր է, որևէ մեկին մեղադրելը դժվար է, որովհետև շատ հաճախ կլիմայական գործոնները որոշակի դեր են ունենում: Օրինակ՝ անցած տարի ձմերուկի, լոլիկի հետ կապված ինչ աժիոտաժ էր ստեղծվել: 

Հիմա առանձնապես շատ բան չի փոխվել: 

Եթե համեմատության մեջ դնեք նույն ցանքատարածքները, էական փոփոխություն չեք նկատի: Անցած տարի լոլիկի գինն օգոստոս ամսին հասավ մինչև 450-500 դրամի, ձմերուկի գինը՝ 250-280 դրամի, ինչը տվյալ ժամանակաշրջանի համար աննախադեպ էր: Բայց եթե փորձենք այս տարվա տվյալները վերլուծել, կհամոզվենք, որ իրացման շատ լուրջ խնդիր կա: Ձմերուկի գինն աննախադեպ ցածր է, նույնիսկ 30-40 դրամով դժվարությամբ են կարողանում դաշտից իրացնել ձմերուկը: Դժվար է ասել՝ գիտեք, 2020 թվականին պիտի ունենանք այսքան հեկտար սմբուկ, կարտոֆիլ, լոլիկ կամ ձմերուկ, և մեր պահանջարկը կբավարարվի: Կլիմայական պայմանները մի փոքր բարենպաստ են լինում, մշակությունը նորմալ է կատարվում, ունենում ենք բերքի լուրջ ավելցուկ, իսկ հակառակ դեպքում նույն պայմաններում ունենում ենք շատ ցածր բերքատվություն և առաջանում է դեֆիցիտ:

Արհեստական խոչընդոտներ են ստեղծում մեր արտահանողների համար

Պետք է նկատի ունենալ մեկ կարևոր խնդիր: 

Եթե արտահանումները բնականոն ընթացքով են գնում, հաջողվում է շուկայում հավասարակշիռ վիճակը պահել, գնային մեծ ցնցումներ չառաջացնել: Բայց, պատկերացրեք, մարդիկ արտադրում են՝ ակնկալելով, որ դա պետք է արտահանվի երկրից: 

Գիտեք՝ Վերին Լարսում ինչ է կատարվում՝ ամեն ամիս և շաբաթ բախվում ենք լուրջ խնդիրների հետ, և արտահանումը դադարում է: Շատ դեպքերում Լարսի անցակետում արհեստական խոչընդոտներ են ստեղծում մեր արտահանողների համար:

 

Գյուղմթերքով բարձված տրանսպորտային միջոցներն օրերով կանգնում են այնտեղ, ապրանքը փչանում է: Այն քանակությունը, որը մարդիկ պլանավորել էին արտահանելու համար, չի արտահանվում, և դա ուղղվում է ներքին շուկա, որը, բնականաբար, չի կարող սպառվել: Այդ հարցում լուրջ խնդիր է առաջանում:

Մեր գյուղացին «կուրորեն» է առաջ գնում

Եվրոպական երկրներում և ամբողջ աշխարհում տարվա կտրվածքով գների տատանումները կարող են լինել հինգ տոկոսի չափով, և ֆերմերը շատ հեշտությամբ կարողանում է պլանավորել՝ ինչքան արտադրի, ինչ գնով կիրացնի, ինչքան շահույթ կունենա: 

Այս ամբողջն իր համար հստակ է ու պարզ, բայց մեր գյուղացին չգիտի, կուրորեն է առաջ գնում: Օրինակ՝ անցած տարի ամառվա սեզոնին կարտոֆիլը դաշտից տանում էին 60-70 դրամով, իսկ այս տարի 150- 190 դրամով: 

Այսինքն՝ այս տարի բավական շահեկան վիճակի մեջ հայտնվեցին մեր կարտոֆիլագործները, իսկ անցած տարի լուրջ խնդրի առաջ կանգնեցին: 

Մի տարի առաջանում է ճգնաժամային վիճակ, գյուղացին կորուստներ է կրում, հաջորդ տարի խուսափում է տվյալ մշակաբույսի մշակումից: 

Շատ հաճախ մեղադրում ենք, ասում, որ համապատասխան մարմինը պետք է պլանավորի, կարգավորի այս հարցերը, բայց հավատացնում եմ ձեզ՝ բարդ խնդիր է: 

Ցավալի է, որ ունենք մի իրողություն, երբ մեր գյուղացին չարչարվում է, արտադրանք ստեղծում, բայց չի կարողանում իր արտադրանքն իրացնել: Անցած տարիներին էլ վարունգի, լոբու իրացման հետ կապված խնդիրներ առաջացան: Այս տարի մի պահ դեղձի գինը կանոնավորվեց՝ 300-350 դրամ: 

Երբ Լարսում խնդիրներ առաջացան («Սպայկայի» մեքենաները երկու օրով կանգնած էին), մարդիկ ռիսկի չդիմեցին, չարտահանեցին և ստիպված եղան շատ ցածր գներով իրացնել ապրանքը: 

Ի դեպ, այն գինը, որ տեսնում ենք վաճառակետերում, բացարձակապես չի համապատասխանում այն գնի հետ, որով գյուղացին բաց է թողնում բերքը: Այդ գինը մի քանի ձեռքով անցնում է, նոր հասնում վաճառասեղան:

 

Արտահանումների հարցում պետությունը կարևոր խնդիր ունի լուծելու

Խորհրդային տարիներին նման խնդիր ընդհանրապես գոյություն չուներ, որովհետև հստակ պլանավորում կար, և գիտեին՝ տվյալ արտադրանքը որ գործարանում պետք է հանձնել, հստակ ու կոնկրետ առաջադրանքներ էին տրված, և չէին կարող ուղղակի այդ պլանները չկատարել: 

Պատրաստի արտադրանքը հստակ ուրվագծվում էր, թե որտեղ պետք է վաճառվի՝ Ռուսաստանում, Բելառուսում կամ այլ երկրում: Իսկ հիմա՝ շուկայական տնտեսության պայմաններում, վայրիվերումները շատ ցնցումներ են առաջացնում: 

Ցավոք, կենտրոնացել ենք միայն Ռուսաստանի շուկայի վրա: 

Երբեմն մեզ չի հաջողվում նորմալ գործընկերային հարաբերություններ հաստատել: Ամեն տեսակ բարքեր են գործում, մեր տնտեսվարողներին շատ են խանգարում: 

Մեր գյուղացիները՝ միջին արտադրողները, ունեն փոխադրամիջոց, հնարավորություն և ցանկություն արտահանելու, բայց որևէ մեկը գործնականում ռիսկի չի դիմում: Արտահանումների հարցում պետությունը կարևոր խնդիր ունի լուծելու: 

Պետք է պետական մակարդակով և շատ խիստ ձևով դրվեն պահանջները: ԵԱՏՄ անդամ ենք, բայց մեր ապրանքների նկատմամբ այնտեղ խնդիրներ են առաջանում: Ամբողջությամբ ընդունել ենք կանոնները և կարգերը՝ արտահանումների, որակի, բուժասանիտարական խնդիրների հետ կապված: 

Պետությունը պետք է կենտրոնանա այս հարցերի վրա, դրանք լուծի: 

Մեկ օրվա ընթացքում կարող են ճակատագրական փոփոխություններ լինել. փակվեց սահմանը, մթերքը չի արտահանվում, միանգամից բերում է գների կտրուկ անկման, և գյուղացին էլ ստիպված է լինում թափել կամ շատ ցածր գներով իրացնել ապրանքը և լուրջ վնասներ է կրում: 

Գյուղնախարարության փակումն անթույլատրելի էր

Դեռևս նախարարությունում աշխատելու ժամանակ բացասական կարծիք ենք ներկայացրել նախարարության լուծարման կամ միավորման վերաբերյալ: 

Ուղղակի անթույլատրելի էր գլխատել մի ոլորտ, որն ապահովում է ՀՆԱ-ի մինչև 23-25 տոկոսը՝ վերամշակող արդյունաբերության հետ միասին: Գյուղնախարարության փակումը վերաբերմունք էր գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ:

Մեր վարելահողերի 45 տոկոսը չի մշակվում, ինչո՞ւ

Գյուղոլորտում լուծում պահանջող խնդիրներ կան: Անասնապահության հետ կապված որոշ քայլեր արվում են, ողջունելի է, բայց ամենակարևորը կերարտադրության կազմակերպման խնդիրն է: 

Ունենալ ժամանակակից կահավորված անասնագոմ կամ բարձր մթերատու կենդանիներ, հարցի մի կողմն է: 

Կենդանուն պետք է բավարար և որակյալ կերապաշարով ապահովել: Եթե բավարար խնամք ու կերակրում չես ապահովում, ուրեմն ցանկացած բարձր մթերատու կենդանի կարճ ժամանակահատվածում կապահովի այնքան մթերք, որքան մեր ավանդական ցեղատեսակները: 

Կերարտադրության նկատմամբ պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել, լուրջ ծրագիր մշակել և իրականացնել, այստեղ պետք է լինի պետական կարևոր աջակցություն:

Կարկտապաշտպան ցանցերի մասին շատ է խոսվում, ինչը թանկ հաճույք է: Աշխարհի որևէ երկրում չեք տեսնի, որ ամբողջ ցանքատարածությունները կարկտապաշտպան ցանցերով ծածկված լինեն: 

Ծածկում են այն այգիները, որոնք բարձրարժեք են, և մեծ ծախսերի իրականացումն արդարացված է: Բայց, ցավոք, մեր այգեգործները հեռու են նման հնարավորություններից:

 

Վարկերի հետ կապված խնդիրը մշտապես եղել է ամենացավոտ հարցերից մեկը: Մեր բանկերը վերածվել են լոմբարդի: 

Շատ հաճախ օրինակներ են բերվում եվրոպական երկրներից, թե ինչպես են կարգավորվում գյուղատնտեսությանն առնչվող խնդիրները, բայց ոչ ոք չի ասում, որ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում ֆերմերները վարկեր են ստանում մեկ-երկու տոկոսով, իսկ մեզ մոտ 12 տոկոսն արդեն երազանք է: 

Եթե պետության կողմից սուբսիդավորումը չլինի, պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա: Պետք է ուղիներ գտնել և ուղղակի աջակցություն ցուցաբերել գյուղացուն, այսինքն՝ գումարները, որոնք տրվում են բանկերին, այլ կառույցներին, պետք է հասցեական ուղղված լինեն գյուղացուն: 

Ժամանակին կարևոր խնդիր էինք դրել, սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների աջակցության ծրագրեր էինք մշակել, որոնք չիրականացվեցին: 

Փաստ է, որ մեր վարելահողերի 45 տոկոսը, գուցե ավելին, չի մշակվում, իսկ մնացածն էլ դժվար է ասել, թե ինչ արդյունավետությամբ է օգտագործվում: Սա խնդիր է՝ ինչո՞ւ հողը չի օգտագործվում: Ասում են՝ գյուղացին ծուլացել է: 

Համաձայն չեմ, ծույլեր միշտ էլ եղել են, բայց ընդհանուր առմամբ մեր գյուղացին շատ աշխատասեր է, աշխատունակ է: Եթե հնարավորություն ունենա տվյալ տարածքից մի փոքր եկամուտ ստանալ, հողը պարապ չի թողնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends