Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բրյուսել-Բաքու-Աթենք սկանդալ. Եվրահանձնաժողովն արգելել է ադրբեջանական գազի մուտքը Եվրոպա

Եվրոպայում կարող է հասունանալ նոր միջազգային սկանդալ Բրյուսելի և Բաքվի միջև: Հունական «Դեսֆա» և ադրբեջանական «Socar» ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը, որի միջոցով ադրբեջանական գազը պետք է մտներ Եվրոպա, Եվրահանձնաժողովի հավանությանը չի արժանացել և կառույցը հանդես է եկել զեկույցով' հայտարարելով, որ որոշ ժամանակով սառեցվում է համաձայնագրի կետերի իրագործումը' հարվածի տակ դնելով Տրանս-ադրիատիկ խողովակաշարի (TAP-Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման) կառուցման ծրագրի ընթացը:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ունի խիստ մտահոգություններ այդ գործարքի առնչությամբ և մանրամասն հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն է զգում' հասկանալու, արդյո՞ք այդ համագործակցութունն ու ադրբեջանական գազի մուտքը Եվրամիություն չի դիտարկվում մենաշնորհային և արդյո՞ք տրամադրվելիք գազի որակն ու ծառայությունները համապատասխանում են ԵՄ չափանիշներին: Եվրահանձնաժողովը պահանջել է անցկացնել հետաքննություն, որի համար կպահանջվի ավելի քան 3 ամիս: Մինչև 2015թ. մարտի 23-ը կամ 90 աշխատանքային օրվա ընթացքում Եվրահանձնաժողովը պետք է որոշում կայացնի' ադրբեջանական գազը մուտք կգործի՞ ԵՄ, թե ոչ:   Եվրահանձնաժողովի այս հայտարարությունն արժանացել է Ադրբեջանի իշխանությունների և մասնավորապես Socar-ի ղեկավարությանը զայրույթին: Արևմտյան մի շարք լրատվամիջոցների Socar-ի նախագահ Ռովնագ Աբդուալևը հայտարարել է, որ պատրաստ են սպասել Եվրահանձնաժողովի որոշմանը, միաժամանակ խիստ քննադատության ենթարկելով գործընկեր Հունաստանին առ այն, որ Աթենքը գործնական քայլեր չի ձեռնարկում այս հարցի առնչությամբ:   Աբդուալևը հանդիպել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, սակայն հանդիպումից Ադրբեջանի ակնկալիքներն իրականություն չեն դարձել: Հասկանալով, որ Աթենքից չի կարելի սպասել լուրջ գործողություններ, Բաքուն դիմել է ԵՄ-ում իր միակ հավատարիմ և բարեկամ պետությանը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնապես դիմել է Բրյուսելին, սակայն Բրյուսելից հնչել է պատասխան, որ որոշում կկայացվի բացառապես հետաքննության արդյունքներն ուսումնասիրելուց հետո:   Ադրբեջանական գազը Եվրոպա մտնելու ֆիասկոն դարձել է նաև միջազգային լրատվամիջոցների քննարկման թեման: Ըստ Reuters-ի, այս համաձայնագիրը շատ կարևոր էր թե' Հունաստանի, թե' Ադրբեջանի համար: Հունաստանը կլուծեր տնտեսական խնդիրներ, Ադրբեջանն էլ ավելի կմոտենար Եվրամիությանն ու հայտ կներկայացներ մեծացնելու իր շուկան: Neweurope.eu կայքն ավելի կոշտ ձևակերպում է տալիս: Ըստ հեղինակի՝ Եվրահանձնաժողովը պատերազմ է հայտարարել ադրբեջանական գազի դեմ: Կայքի լրագրողը չի բացառում, որ մարտի վերջին Եվրահանձնաժողովի պատասխանը կրկին կլինի բացասական:   Հունաստանում հրապարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանի փոխանցմամբ, հունական կազմակերպությունը պայմանագիր կնքեց «Socar»-ի հետ երեք տարի առաջ, երբ Հունաստանում տնտեսական ճգնաժամը հասել էր գագաթնակետին: Հարությունյանը շեշտում է, որ ադրբեջանական ընկերության մուտքը Հունաստան լուրջ մարտահրավեր էր նաև տեղի հայության համար: Չունենալով Հունաստանում ադրբեջանական համայնք, Ադրբեջանը դեսպանատան միջոցով հսկայական գումարներ է ծախսում հակահայ քարոզչություն իրականացնելու և Լեռնային Ղարաբաղի մասին ադրբեջանական տեսակետը տարածելու համար:   «Վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանի դեսպանատունը շատ ակտիվ քաղաքականություն է վարում: Նրանք կազմակերպում են համերգներ, միջոցառումներ: Իհարկե, հայ համայնքն էլ իր հակազդեցությունն է ունենում, հաճախ այդ համերգները խափանվում են կամ միաժամանակ հայերն էլ ներկայացնում են հայկական տեսակետը, սակայն միշտ չէ, որ հնարավոր է պայքարել հսկայական գումարների դեմ»,- ասում է Հռիփսիմե Հարությունյանը' հավելելով, որ երկու երկրների գազային ընկերությունների համագործակցությունն էական ազդեցություն չի թողել ո'չ Հունաստանի իշխանությունների, ո'չ էլ հատկապես հասարակության վրա:   Հարությունյանը հիշում է, որ ադրբեջանական կողմը բազմիցս միջոցառումներ է անցկացրել, հույն լրագրողների մի քանի անգամ հրավիրել է Բաքու, ներկայացրել իրենց տեսարժան վայրերը, սակայն այդ այցելությունները որևէ արդյունք չեն ունեցել Ադրբեջանի համար, քանի նոր համագործակցությունը հասարակությունների մակարդակով չի սկսվել և մնացել է զուտ տնտեսական հարթության վրա: «Հույն և ադրբեջանցի հասարակությունների միջև որևէ ընդհանրություն չկա և այս գործարքը բացառապես տնտեսական նշանակություն ունի Հունաստանի համար»,- ասաց Հարությունյանը' հավելելով, որ Հունաստանի հայ համայնքն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder