Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը՝ Իսպանիայի դքսուհի Ալբան, մահացել է 88 տարեկան հասակում: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:
Նշվում է, որ դքսուհին մահացել է նոյեմբերի 19-ին՝ կարճատև հիվանդությունից հետո:
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ դքսուհին ունի ամենամեծ քանակությամբ տիտղոսները, իսկ նրա ամբողջական անունը հնչում է՝ Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորյա Էուխենյա Ֆրանսիսկա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտ-ի-դե-Սիլվա:
2011 թվականին դքսուհին ամուսնացել է իրենից 24 տարի փոքր պաշտոնյայի հետ: