Վրաստանում ամենատարածված հանցագործությունը գողությունն Է. ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում արձանագրվել Է 7 հազար 855 դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Ըստ որում Վրաստանում կատարվող հանցագործությունների քանակի ընդհանուր կրճատման ֆոնի վրա սկսել են ավելի հազվադեպ հանդիպել գողության դեպքերը: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի տասն ամսում Վրաստանում արձանագրվել Էր գողության 10 հազար 59 փաստ, ինչը 21,91 տոկոսով ավելի Է, քան ընթացիկ տարում:
Վրաստանում ամենատարածված հանցագործությունների հնգյակում գողության հետ միասին տեղ են գտել թմրանյութերի կրկնական գործածումը (2,714 հազար), թմրամիջոցներ պահելը, ձեռքբերելը կամ իրացնելը (1,423 հազար), կեղծ փաստաթղթերի պատրաստումը (1,084) եւ խարդախությունը (872), հաղորդել Է «նովոստի Գրուզիա»-ն: