Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ոստիկանությունը պատասխանել է դիտորդական խմբին

ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կողմից ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանի հետ 19.11.2014 թ. առանձնազրույցի արդյունքների մասին www.policemonitoring.orgկայքէջում տեղադրված հրապարակման առնչությամբ ոստիկան ությունը տարածել է պարզաբանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզաբանման մեջ նշված է. «2014թ. նոյեմբերի 17-ին, ժամը 8:30-ին, քրեական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.11.2014 թ. որոշման հիման վրա, խուզարկություն կատարելու նպատակով, ոստիկանության Արմավիրի բաժնի 7 ծառայողներ, որոնցից 3-ը՝ համազգեստով, այցելել են Դավիթ Հարությունյանի տուն: Տան դռան մոտ հանդիպել են երկու ճամպրուկներ ձեռքերին դուրս եկող Դ. Հարությունյանին, ով նկատելով ոստիկանության համազգեստով առջևից իրեն մոտեցող ՀՈԲ տեսուչ Կ. Հակոբյանին, ճամպրուկները ձեռքից գցելով՝ ոտքով ու գլխով ուժգին հարվածել է նրա որովայնին ու գլխին: Այնուհետև խոհանոցից վերցրած դանակով հարվածել է ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Կ. Թարվերդյանի ձեռքին՝ տալով հայհոյանքներ: Ոստիկանության ծառայողները, կիրառելով ձեռնամարտի հնարքներ, Դ.Հարությունյանին վնասազերծել և ժամը 8.50-ին, երեք ոստիկանների ուղեկցությամբ, բերման են ենթարկել ոստիկանությա ն Արմավիրի բաժին: Ոստիկանության մյուս ծառայողները ընթերակաների և Դ. Հարությունյանի ծնողների ներկայությամբ կատարել են բնակարանի խուզարկություն: Վնասվածք ստացած Կ. Հակոբյանը և Կ. Թարվերդյանը նույն օրը դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ձախից» և «ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»: Նույն օրը՝ ժամը 11.25-ին, նյութերը և Դ.Հարությունյանը ներկայացվել են քննիչին: 17.11.2014 թ. դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը, ժամը 18.55-ին, Դ. Հարությունյանը ձերբակալվել է և ժամը 19.20-ին ընդունվել ՁՊՎ: Ժամը 19:30-ին Դ. Հարությունյանը դուրս է բերվել խցից դեպի բուժկետ, հրավիրվել է շտապօգնության անձնակազմ, ենթարկվել է բուժզննության, որի ընթացքում նրա մարմնի վրա հայտնաբերվել են աջ այտի շրջանի փափուկ հյուսվածքների սարջարդ և աջ ոտքի սրունքի կողային քերծվածք: «Ձերբակալված անձանց բուժզննության կամ բուժօգնության» գրանցամատյանում բժիշկ Գալստյանի կողմից կատարված գրառման համաձայն՝ Դ. Հարությունյանը բուժզննության ընթացքում բանավոր հայտարարել է, որ «մարմ նական վնասվածքը ստացել է ձերբակալման ընթացքում ոստիկանության դիմադրության ժամանակ»: Դ. Հարությունյանի վնասվածքների մասին նույն օրը իրազեկվել են նախաքննություն կատարող մարմինը և Արմավիրի մարզի դատախազը: Նոյեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, ձերբակալված Դ. Հարությունյանը հրաժարվել է իրեն հասանելիք սննդից և ջրից՝ հայտարարելով հացադուլի և ջրադուլի մասին: Նրանից ընդունվել է դիմում, որը գրանցվել է ոստիկանության Արմավիրի բաժնում: Այդ մասին իրազեկվել են հսկող դատախազը, քրեական վարույթն իրականացնող մարմինը և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմինը, իսկ հացադուլի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն: Նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանությունում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը այցելել է ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանին և նրա հետ առանձնազրույցի արդյունքները հրապարակել www.policemonitoring.org կայքէջում, ըստ որի՝ Դ.Հարությունյանը ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու պահից 17.11.2014 թ. ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլի և ջրադուլի մասին, որպես պատճառ դիտորդներին հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ և պահանջեÕ ¬ է անհապաղ ազատ արձակել ու պատժել իրեն ծեծի ենթարկած ոստիկանին, ում անունը չգիտի, բայց առերեսման դեպքում՝ կճանաչի: Միաժամանակ դիտորդական խմբի կողմից կայքէջում նշվել է, որ ոստիկանության ծառայողները Դ. Հարությունյանի տուն խուզարկության են գնացել 17.11.2014 թ. ժամը 06.30-ին և առանց ներկայանալու, որ ոստիկաններ են, տուն են ներխուժել 15-20 հոգով՝ քաղաքացիական հագուստով: Հասարակական դիտորդական խմբին Դ. Հարությունյանը հայտնել է նաև, որ ինքը հոգեկան հիվանդ է և ապաքինվելու նպատակով հաճախակի դիմում է բուժօգնության համապատասխան բուժհաստատությունում: Իրականում՝ Դ. Հարությունյանը հացադուլի և ջրադուլի մասին հայտարարել է ոչ թե ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու պահից՝ 17.11.2014թ. ժամը 08.50-ից, այլ նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ից, ինչի վերաբերյալ նրանից ընդունվել է դիմում, այդ մասին իրազեկվել են հսկող դատախազը, քրեական վարույթն իրականացնող մարմինը և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմինը, իսկ հացադուլի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն: Ինչ վերաբերվում է Դ.Հարությունյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չլինելու, իրեն ազատ արձակելու և ոստիկանության ծառայողի կողմից ծեծի ենթարկելու հանգամանքին, ապա դեպքով քննությունն ընթացքի մեջ է: Խուզարկության նպատակով այցելությունը իրականում կատարվել է ոչ թե 17.11.2014 թ. ժամը 06.30-ին, այլ 08.30-ին: Եղել են ոչ թե 15-20 անձինք, այլ 7-ը, որոնցից 3-ը, ինչպես արդեն նշեցինք, համազգեստով: Հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ նշենք, որ ՁՊՎ ընդունելուց հետո, բուժզննության ժամանակ և դրանից հետո, Դ. Հարությունյանը չի գանգատվել, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և ինքն ապաքինվելու նպատակով բուժօգնության է դիմում որևիցէ հաստատություն: Բացի այդ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նույնպես Դ. Հարությունյանի՝ նման հիվանդությամբ տառապելու մասին նշում, իրազեկում չի կատարվել: Դ. Հարությունյանի կողմից հացադուլ հայտարարելուց հետո, նրա առողջական վիճակը հսկողության տակ պահելու համար, վերջինս վերցվել է բուժհսկողության տակ, և 11 անգամ հրավիրվել է շտապօգնություն: Դ. Հարությունյանի կողմից ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցուցաբերելու դեպքի հանգամանքները պարզաբանելու նպատակով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում 17.11.2014 թ. նշանակվել է ծառայողական քննություն:
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder