Նոյեմբերի 21-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ում՝ Բանավան թաղամասի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 31 AV 001 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատարին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Կ.Կ.-ը (ծնվ.1997 թ.), Ա. Ղ.-ը (ծնվ.1999 թ.), Ա. Շ.-ը (ծնվ.1999 թ.) և վարորդ Թ. Շ.-ը (ծնվ. 1998թ.) տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Կ.Կ.-ի, Ա. Ղ.-ի, Թ.Շ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Շ.-ինը՝ ծանր:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազատարից և ավտոմեքենայից գազի արտահոսքը, օգնել են ավտոմեքենան տեղափոխել քարշակի վրա: